Մասնագիտություն ընտրելիս պետք է առաջնորդվեք առաջնագծում գտնվողի պատասխանատվությամբ․ ԿԳ նախարարի ուղերձը՝ «Վերջին զանգի» առթիվ

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի բոլոր դպրոցներում այսօր հնչում է «Վերջին զանգը», և կրթօջախի սաներին այս ղողանջները կրկին ազդարարելու են նոր ճանապարհի մեկնարկը:

Սիրելի շրջանավարտներ, դուք կյանք եք մտնում մեր պետության և ժողովրդի համար անչափ կարևոր ու բարդ  ժամանակաշրջանում և անգամ ամենախաղաղ մասնագիտությունն ընտրելիս պետք է առաջնորդվեք առաջնագծում գտնվողի պատասխանատվությամբ, քանի որ մենք չունենք առաջնագիծ և թիկունք, ու մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է լինել զգոն և պատասխանատու:

Սիրելի մանկավարժներ, այս օրը հիշարժան է նաև ձեզ համար: Դուք կարողանում եք տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ կրթել ու դաստիարակել հայրենիքին նվիրված, գիտելիքներով հարուստ և արժանապատիվ սերունդ:

Մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը դարձնել տնտեսապես ու քաղաքականապես հզոր, բոլոր մարտահրավերներին դիմակայող, զարգացած և ամուր պետություն, հասնել նրան, որ կարողանանք հպարտանալ մեր անվանի գիտնականներով, մշակույթի և սպորտի գործիչներով, բարեկիրթ և օրինապահ  քաղաքացիներով:

Համոզված եմ, որ ձեր սերունդը հենց այդ Հայաստանը կառուցող սերունդն է լինելու:

Նոր ճանապարհի մեկնարկը տրված է, և ակնհայտ է մի բան, որ ցանկալի ապագան պայմանավորված է ձեր աշխատասիրությամբ և գիտակցված  քայլերով:

Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ ու անմոռանալի օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ Վերջին զանգի ղողանջները դառնան ձեզ համար անհասանելի թվացող բարձունքների  նվաճման, նոր և ցանկալի հաջողությունների ձեռքբերման սկիզբն ու ավետաբերը: