Իրանի մի խումբ պատգամավորներ այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման. News.am

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի մի խումբ պատգամավորներ այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման:

Պատգամավոր, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Ամուեին հայտնել է, որ այսօր առավոտյան հանձնաժողովի մի շարք խորհրդականներ մեկնել են Լեռնային Ղարաբաղին սահմանամերձ շրջան, NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Mehr-ը:

«Այցի նպատակն էր սահման այցելելն ու Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների կապակցությամբ հարցեր քննարկելը»,-հավելել է նա: «Այդ այցի ընթացքում կուսումնասիրվեն Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների հետեւանքներն Իրանի սահմանամերձ շրջաններում»,-նշել է նա:
Ավելի քան 20 ականանետ ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի հետեւանքով ընկել է Իրանի հյուսիս-արեւմտյան Արդեբիլ նահանգի Ասլանդոզ շրջանում:
Թեհրանը մատնանշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները եւ կարգավորել հակամարտությունը երկխոսության ճանապարհով, ինչպես նաեւ նախազգուշացրել է երկու կողմերին Իրանի հողի վրա սխալմամբ կրակ բացելու մասին:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն նախազգուշացրել է երկրներին, որոնք ներքաշված են ղարաբաղյան հակամարտության մեջ, որ ձեռնարկեն զգուշավորության անհրաժեշտ միջոցներն այդ հարցում: