ՀՀ ԿԳՄՍՆ-ն ԵԽ Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

Լուրեր

05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադրված վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը
ՀՀ ԿԳՄՍՆ-ն ԵԽ Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Եվրոպայի Խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի (Steering Committee for Education Policy and Practice, CDPPE) 14-րդ լիագումար նիստի ամփոփման օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախի և Հայաստանի հանրապետությունների նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիան, որն սկսվել է սեպտեմբերի 27-ից և շարունակվում է առ այսօր:
«Հայաստանի ներկայացուցիչը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանն ըստ էության այն միակ երկիրն է, որ համավարակի պայմաններում լայնածավալ ագրեսիա է սկսել՝ անտեսելով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիրեշի դեռևս այս տարվա մարտի 23-ին հնչեցրած կոչը, որով նա աշխարհի բոլոր պատերազմող կողմերին հորդորել էր զենքերը վայր դնել` պատերազմելով համամարդկային սպառնալիք հանդիսացող COVID-19-ի դեմ: Ընդգծելով, որ ԵԽ-ի Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի առաջնային խնդիրներից է բոլոր սովորողների համար կրթական ապահով միջավայրի ստեղծումը, յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը և շարունակականության ապահովումը՝ Ա.Մարտիրոսյանը կոչ է արել միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, Հայաստանում և Արցախում ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում ուսումնական հաստատությունների թիրախավորումը:
Նշենք, որ Եվրոպայի Խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտե հեռավար նիստը ընթացել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Մասնակցել են շուրջ 50 պետությունների կրթության ոլորտի բարձրաստիճան պատասխանտուներ, կրթական հիմնախնդիրներով զբաղվող եվրոպական և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել է «Կրթության արձագանքը COVID-19 ճգնաժամին» քաղաքական հռչակագրի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել ԵԽ անդամ երկրների նախարարների մասնակցությամբ հոկտեմբերի վերջին կայանալիք նիստում: Հռաչակագիրը առնչվում է 4 հիմնական ոլորտների՝ կրթության միջոցով ժողովրդավարության ամրապնդում, սովորելու և ուսուցանելու եղանակների նորացում, որակավորումների գնահատում և ճանաչում, առավել խոցելի ուսանողների կրթության իրավունքի ապահովում:
Մասնակիցները քննարկել են նաև ԵԽ-ի «Իրավասություններ ժողովրդավարական մշակույթի համար» փաստաթղթի կատարման ընթացքը, մասնակից երկրների մոտեցումները ներառական կրթության ոլորտում, Եվրոպայում պատմության ուսուցանման ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադրումը, թվային քաղաքացիական կրթությունը, փախստականների, միգրանտների և խոցելի խմբերի համար կրթության կազմակերպումը և այլն»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարծած հաղորդագրությունում: