Կալիֆոռնիայի Սենատի հայկական օրենսդրական խումբը կոչ է անում դատապարտել Ադրբեջանին ու Թուրքիային

Լուրեր

05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
Բոլորը

Կալիֆոռնիայի Սենատի հայկական օրենսդրական խումբը հրապարակավ դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ հարձակումն Արցախի խաղաղ Հանրապետության դեմ, փոխանցում է The Armenian Mirror-Spectator-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան ակտիվ դերակատարություն ունի Ադրբեջանի ագրեսիային աջակցելու հարցում՝ մատակարարելով զենք և նույնիսկ վարձու զինյալներ տեղափոխելով հակամարտության գոտի:

Որպես Կալիֆոռնիայի հայկական օրենսդրական խմբի անդամներ՝ Լաուրա Ֆրիդմանը, Ադրին Նազարյանը, Էնթոնի Պորտանտինոն և Սքոթ Ուիլքը կոչ են արել ընտրված դաշնային պաշտոնյաներին և միջազգային հանրությանը՝ աջակցել Արցախին և ադրբեջանական ու թուրքական ագրեսիայից տուժած հայերին:

Օրենսդրական խումբը նաև հորդորել է դատապարտել հարձակումները, պահանջել զինադադար, աջակցել կայուն խաղաղության հաստատմանն ու դադարեցնել Ադրբեջանին և Թուրքիային ցուցաբերվող ռազմական աջակցությունը:

Նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակումներ է իրականացրել Արցախի վրա՝ գնդակոծելով անմեղ քաղաքացիական բնակչությանը Արցախի մայրաքաղաքում և հարակից շրջաններում:

Թուրքիան ակտիվ դերակատարում ունի Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային աջակցելու հարցում՝ զենք տրամադրելով և նույնիսկ վճարովի ջիհադիստ վարձկաններին տեղափոխելով Ադրբեջան: Թուրքիան բռնության երկար պատմություն ունի հայ ժողովրդի նկատմամբ, և այդ բռնությունը շարունակականությունն է ատելության և դաժան հանցագործությունների, որոնք Թուրքիան կատարել է հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության ընթացքում ավելի քան 100 տարի առաջ: Գրեթե 1500 մարդ՝ ներառյալ քաղաքացիական անձինք և զինվորականներ, սպանվել են 5 օրվա ընթացքում, և իրավիճակը սրվում է արագ տեմպերով: Այս հակամարտությունը տարածվում է նաև Արցախից դուրս, Կալիֆոռնիայի հայ համայնքում, քանի որ վերջին շաբաթներին ատելության հողի վրա իրականացվել են մի քանի հանցագործություններ հայկական համայնքի դեմ: