Վրաստանի նախագահն առաջարկով դիմել է Փաշինյանին ու Ալիևին

Լուրեր

05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Բոլորը

Վրաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությանը երկխոսություն սկսելու և հրադադարի կոչ է անում: Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

«Ցանկանում եմ ողջ վրաց հասարակության անունից խորը մտահոգություն հայտնել այն զոհերի համար, որոնք այս հակամարտության հետևանքով ունեն մեր հարևան երկրները: Ցանկանում եմ, դիմել մեր երկու հարևան և բարեկամ երկրների նախագահներին, իշխանությանը, որքան հնարավոր է՝ արագ վերականգնել նրանց միջև երկխոսությունը, ցանկանում եմ իրավիճակի կայունացման և հրադադարի կոչ անել: Սա մեր երեք երկրների գլխավոր ընդհանուր շահն է, որպեսզի այս տարածաշրջանին վերադարձնեն կայունություն, խաղաղություն և դրա հսկայական տնտեսական դերն աշխարհի համար: Սա մեր համատեղ ձեռքբերումն է և սա այն է, որին մենք պետք է զգուշորեն վերաբերենք: Ցանկանում եմ դիմել նաև Մինսկի խմբին և դրա համանախագահներին, ովքեր այս հակամարտության նկատմամբ ունեն առանձնահատուկ պատասխանատվություն, որ մենք պատրաստ ենք, որ Թբիլիսին լինի այն վայրը, որտեղ հնարավոր կլինի վարել ցանկացած բանակցություն: Մենք ամեն ինչի պատրաստ ենք, ինչը ցանկալի կլինի կողմերի համար»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը նաև Եվրամիության շահերից է բխում:

«Ցանկանում եմ նաև դիմել Եվրամիությանը՝ մենք այս տարածաշրջանի Արևելյան գործընկերության երկրներն ենք: Եթե դրացիությունը որևէ նշանակություն ունի, և ես վստահ եմ, որ ունի, այսօր մեր տարածաշրջանում կայունությունը, խաղաղությունը Եվրամիության շահերից է։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ կրկնել՝ սա մեր՝ երեք երկրների և մեր քաղաքացիների ընդհանուր նպատակն է: Մեզ համար չկա ավելի կարևոր բան, քան խաղաղությունը և կայունությունը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: