Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
Քաղաքականություն
02.10.2020 | 21:32Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին:
Զրուցակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի սահմաններին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակի առնչությամբ և ընդգծել անհապաղ հանգուցալուծում գտնելու կարևորությունը:
Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության կարևորությունը: