Հայաստանը, ըստ էության, իրականացնում է հակաահաբեկչական գործողություն Թուրքիայի և Ադրբեջանի դեմ․ Կարեն Վերանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

Ադրբեջանի հրահրած նոր պատերազմը սպառնում է վերաճել ավելի լայն հակամարտության և ընդգրկել ավելի լայն տարածաշրջան։ Factor TV-ն այս թեմայի մասին զրուցել է «Օրբելի» կենտրոնի փորձագետ, արևելագետ Կարեն Վերանյանի հետ։

– Պարո՛ն Վերանյան, ի՞նչ տարածաշրջան կարող է ընդգրկել սա, արդյո՞ք սահմաններից դուրս մարտական գործողությունների մասին է խոսքը, թե՞ ուղղակի լարվածության մեծացման։

– Արդեն իսկ գործողությունների բնույթը, բովանդակությունը, խորությունը ցույց են տալիս, որ ամբողջ տարածաշրջանն ընդգրկված է, որովհետև առաջին հերթին հենց Թուրքիան՝ տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը, իր ուղիղ միջամտությամբ ներքաշվել է ռազմական գործողություններին։ Այսինքն, եթե մինչ այդ խոսում էին անուղղակի աջակցության մասին տարբեր ուղղություններով, ապա ներկայում միջազգային հանրությունն էլ արձագանքեց հավաստի փաստերով, որ Թուրքիան ուղղակի միջամտում է Արցախյան հակամարտությանը և ռազմական գործողություններին։

Նույնն էլ Ռուսաստանը և Իրանը։ Մենք տեսանք, որ լուրեր տարածվեցին, որ Իրանը, փաստորեն, մոբիլիզացնում է, կուտակումներ է իրականացնում Ադրբեջանի սահմանի երկայնքով։ Իրանական կողմը հանդես եկավ հայտարարությամբ, Ռուսաստանը շատ ակտիվ ներգրավված է քաղաքական-դիվանագիտական աշխատանքներին։

– Եթե Թուրքիայի դեպքում գերտերությունների միասնականությունն աշխարհաքաղաքական է, ապա Ադրբեջանի դեմ հայտարարություններն ուղղված են զինյալների մասնակցությանը կռիվներին։ Սա կարո՞ղ ենք համարել Ադրբեջանի դիվանագիտական պարտություն։

– Կարծում եմ՝ այո, որովհետև հայկական կողմը շատ հստակ, օպերատիվ կարողացավ դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական ճամբարներում բավական լուրջ, խորքային բովանդակային աշխատանք իրականացնել՝ հստակ փաստարկված ներկայացնելով տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, մասնավորապես գրոհայինների, ահաբեկչական խմբավորումների տեղափոխումը տարածաշրջան՝ Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Ես համարում եմ, որ գործում է թուրք-ադրբեջանական տանդեմ։ Սրանք ահաբեկչական գործողություններ են, և Հայաստանը, ըստ էության, իրականացնում է հակաահաբեկչական գործողություն, որ պատերազմական գործողություն է։

– Հաշվի առնելով միջազգային իրադրությունը, ռազմական իրավիճակը առաջնագծում՝ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ու Ադրբեջանի դիրքերը, կարողությունները բանակցությունների սեղանի շուրջ։

– Հաշվի առնելով վերջին տասնամյակում այն զինտեխնիկան, սպառազինությունը, տեսակները և այն ֆինանսական միջոցները, որ Ադրբեջանը հատկացնում է այդ սպառազինության մատակարարումներին, ձեռքբերմանը, և այն բնույթը, որ անընդհատ փորձում է բավական խոշոր մասշտաբի և խորությամբ գրոհներ ձեռնարկել, սակայն լուրջ, էական որևէ առաջխաղացում չունի, սա թույլ է տալիս ասել, որ ռազմական ճակատում տանուլ է տվել ի սկզբանե։

Ալիևը, ըստ էության, դարձել է խաղալիք Թուրքիայի և անձամբ Էրդողանի ձեռքում։ Սա արդեն Թուրքիայի խաղն է, որովհետև փաստեր կան, որ Ադրբեջանի ամբողջ օդային գործողություններն իրականացվում են Թուրքիայի կողմից։ Սա հստակ է։ Եվ այս տեսանկյունից Ադրբեջանը, կարող ենք ասել, այնպիսի վատ և անմխիթար վիճակում է, որ քաղաքական-դիվանագիտական տեսանկյունից և ռազմական ճակատում առհասարակ ո՛չ առաջ շարժվելու հնարավորություն ունի, ո՛չ հետ գնալու, որովհետև Ադրբեջանում նույնպես կարող են շատ արագ, օպերատիվ կերպով տեղի ունենալ հեղաշրջման փորձեր։

Քաղաքական-դիվանագիտական ճակատում հարցի ամենասպառիչ պատասխանն այն է, որ, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն էլ փաստացի և դե յուրե ընդունեցին, որ Թուրքիան ներգրավված է, ներքաշված է այս ռազմական գործողություններում իր ապակայունացնող քայլերով։ Եվ հաստատեցին ամենակարևորը՝ ահաբեկչական գրոհային խմբավորումների անդամների ներգրավումը, տեղափոխումը և մասնակցությունը գործողություններին։

Սա ամենախոշոր ձեռքբերումն է Հայաստանի համար դիվանագիտական-քաղաքական ճամբարում։ Այս պահին հայկական կողմը չի մտածում և, թերևս, պետք էլ չէ, որ մտածի բանակցությունների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան