Վրաստանում վնասել են Հայաստանին ինտերնետ մատակարարող մալուխները, հարուցվել է քրգործ. sputnik-georgia
Քաղաքականություն
02.10.2020 | 18:38Վրաստանում քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանին ինտերնետ մատակարարող մալուխները միտումնավոր վնասելու համար. տեղեկացնում է sputnik-georgia.ru-ն:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանաբնակ Օրոզմանի գյուղի տարածքում, սեպտեմբերի 29-ին՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից մի քանի օր անց։
«Անհայտ անձինք փորել են հողը և կտրել մալուխները։ Դրանք միջազգային նշանակության մալուխներ են, որոնք գալիս են Սև ծովից՝ կապելով Եվրոպան Ասիայի հետ՝ Փոթի-Թբիլիսի-Բոլնիսի-Դմանիսի-Հայաստան ճանապարհով», – հայտարարել է պաշտոնական Թբիլիսին։
Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության, դրանից մեկ օր առաջ էլ վնասվել են Հայաստան գնացող հեռահաղորդակցության մալուխները Սադախլո գյուղի մերձակայքում։
Մեղավորներին սպառնում է տուգանք, կամ ազատազրկում՝ 1-2 տարի ժամկետով։