Հերոս զավակներ ունենք՝ մեկ հոգով 7-8 զրահատեխնիկա են խոցում. Սեյրան Օհանյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուզում եմ իմ շնորհակալական խոսքն ու խոնարհումն արտահայտել առաջին հերթին այն զինծառայողներին, որոնց հմուտ գործողությունների, հերոսական, քաջարի, նրանց թափված արյան շնորհիվ կարողանում ենք մեր առջև դրված խնդիրն իրականացնել։ Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

«Մենք պատերազմի ժամանակ հասկանում ենք, որ լինում են կորուստներ, դրանք անվերադարձ կորուստներ են։ Միշտ դեմ եմ եղել կորուստ բառն ասել, որովհետև մենք ոչ թե կորցրել, այլ գտել ենք մեր հերոս զավակներին, հրամատարներին, սպաներին, ենթասպաներին, պայմանագրային զինծառայողներին, ժամկետային սերժանտներին, ժամկետային զինվորներին, կին զինծառայողներին, որոնց քաջարի գործողությունների շնորհիվ մենք բարձրացրել ենք հայ ժողովրդի պատիվը։
Դուք չեք պատկերացնում մարտական գործողությունների ժամանակ ինչպիսի հերոսական դրվագներ կան, ինչպիսի հմուտ գործողություններով են մեր հրամանատարները կարողանում ղեկավարել իրենց ստորաբաժանումները։ Դուք չեք պատկերացնում՝ ինչպիսի հմուտ գործողություններով են կարողանում մեր զինծառայողները խոցել հակառակորդի օդուժը, անօդաչու թռչող սարքերը, չնայած նրան, որ քանակական որոշակի առավելություն ունեն նրանք։ Դուք չեք պատկերացնում, թե ինչպիսի հերոս զավակներ ունենք. մեկ ժամվա գործողություններով հակատանկային միջոցներով մեկ հոգով շուրջ 7-8 զրահատեխնիկա է խոցում։ Դուք չեք պատկերացնում, թե ինչպես մեր հերոսական քաջարի հրամանատարները և զինվորները մերձամարտի մեջ մտնում հակառակորդի հետ և նրան ոնչնացնում։ Կողք կողքի կանգնած պապ, որդի և թոռ կռվում են մեր հայրենիքի համար»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: