ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա․ Մարիա Զախարովա

Լուրեր

05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հրավիրված ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Նա կրկին նշեց, որ խիստ մտահոգված են սեպտեմբերի 27-ից ԼՂ-ում լարվածության սրացմամբ, որի արդյունքում երկու կողմերն էլ ունեն զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։

«Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածության ցուցաբերել, դադարեցնել արյունահեղությունը։ Ցավակցում ենք զոհերի ու վիրավորների հարազատներին։ ՌԴ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապում են բարեկամական կապերը։ ՌԴ-ում բնակվում են հայ և ադրբեջանական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Մենք անտարբեր չենք այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է։ Մենք համոզված ենք, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ասաց Զախարովան։

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ մարտերի մեկնարկից ի վեր ՌԴ-ն հետևողականորեն գործադրում է բոլոր ջանքերը՝ կրակի դադարեցման ու խաղաղ կարգավորման վերադարձի համար։

Զախարովան հավելել է, որ ստեղծված իրավիճակում ոչ արդյունավետ ու անպատասխանատու է համարում երրորդ կողմերի ռազմատենչ հայտարություններն ու գործողությունները, որոնք կարող են հրահրել հետագա էսկալացիա, ինչն իր հերթին կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ։

Էմմա Չոբանյան