Հայաստանից Մեղրիի անջատումը Թուրքիայի և Ադրբեջանի ամենակարևոր թիրախներից մեկն է․ Սուրեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
Բոլորը

Ադրբեջանը շարունակում է պատերազմական գործողություններն Արցախի տարածքի ու բնակչության նկատմամբ։ Եվ դրան աջակցում է հատկապես Թուրքիան։ Պատերազմի արտաքին քաղաքական բաղադրիչների մասին Factor TV-ի եթերում այսօր զրուցել ենք միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

– Միջազգային հանրությունը հաճախ նշում է, որ արտատարածաշրջանային ուժերը չպետք է մասնակցեն ԼՂ հակամարտության գոտում ընթացող մարտերին։ Այս հարցում ո՞ր կետերն են, որտեղ Հայաստանի ու միջազգային հանրության շահերը համընկնում են։

– Բնականաբար, կարևոր ուղղություններից մեկը Թուրքիայի ներգրավվածությունն է, որովհետև, ըստ էության, Թուրքիան հակամարտող կողմ է դառնում իր ակտիվ մասնակցությամբ։ Եթե այդ տեղեկություններն էլ հաստատվեն, որ թուրքական գեներալներ են նստած ադրբեջանական շտաբերում, դա, բնականաբար, լրացուցիչ ապացույց է, որ Թուրքիան ունի ներգրավվածություն։

Միջազգային հանրության համար գաղտնիքներ չկան, թե ով է իրական ագրեսորը և ինչպես է ամեն ինչ սկսվել։ Դրա համար, երբ ասում ենք, որ անհասցե են հայտարարությունները, այո՛, հանրային դաշտում անհասցե են, բայց կուլիսային դիվանագիտության դաշտում, հեռախոսազանգերի ընթացքում կամ դիվանագետների հանդիպումների ընթացքում, բնականաբար, հատուկ ծառայություններից ստացված տեղեկությունների վերաբերյալ իրենց անհանգստությունը հայտնում են։ Ադրբեջանին ասում են՝ մենք գիտենք, որ դու ունես թուրքական աջակցություն և այլն։

– Ադրբեջանն է կռվում Թուրքիայի աջակցությա՞մբ, թե՞ Թուրքիան է կռվում Ադրբեջանի միջոցով։

– Երկուսն էլ կռվում են միմյանց միջոցով և միմյանց աջակցությամբ։ Եվ, ըստ էության, այսօր կարևոր է հասկանալ, որ Հայաստանն այսօր կռվում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դեմ, որովհետև եթե կան թուրքական զինվորականներ, կան թուրքական գեներալներ, կա թուրքական ավիացիա, և դա, կարծես, ապացուցված փաստ է, ու խոշոր խաղացողները և գերտերությունները շատ լավ տեղյակ են այս ամեն ինչից։ Դրա համար ես կարծում եմ՝ Թուրքիայի հետ և Թուրքիայի համար Ադրբեջանը կռվում է, և լրիվ նույնը կարելի է ասել հակառակ։

– Այսինքն՝ երկուսին էլ ձեռնտու է այս իրավիճակը։

– Այո՛, երկուսին էլ ձեռնտու է։ Վերջին հաշվով՝ իրենց համար կարևոր խնդիր է ընդհանուր սահման ունենալ Նախիջևանի միջոցով։ Եվ սա նրանց համար ամենակարևոր թիրախն է։ Այսինքն՝ Մեղրիի անջատումը Հայաստանից նրանց համար կարևոր թիրախներից մեկն է։ Եվ սա իրենց համար ստեղծում է դաշնակցային հարաբերություններ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան