ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ԼՂ հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել ահաբեկիչներին և վարձկաններին

Լուրեր

27.08.2026 | 14:14
Պետական դավաճանության համար 4 անձ դատապարտվել է 15-16 տարվա ազատազրկման
27.08.2026 | 14:10
Հովիկ Աբրահամյանի տունը պիտի քանդեի՞նք, մաս-մաս քարեր նվիրեի՞նք ՀՀ բնակչությանը․ Թունյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:02
Էրդողանի հրամանագրով Արցախի համալսարանում Ստամբուլի տեխհամալսարանի ստորաբաժանումներ կստեղծվեն
27.08.2026 | 14:01
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Ալեն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն, Ալեն Զուրաբյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:53
Մեծ թափով ՏԻՄ-երի նսեմացում է արվում, վերացնում եք տեղական էլիտաները, նոր կլաններ եք ստեղծում․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:44
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը
27.08.2026 | 13:42
Հայտնի են Չեմպիոնների լիգայի վիճակահանության զամբյուղները
27.08.2026 | 13:35
Հինգ ԱԹՍ է թռել Մոլդովայի օդային տարածք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ
27.08.2026 | 13:26
Նախագահ Քոչարյանը այս պահին կալանավորված չէ Հոկտեմբերի 27-ի համար․ Գրիգորյանը՝ Միքայելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:18
Գոռ Վարդանյանն ընտրվել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:09
Հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից
27.08.2026 | 13:00
Ռուբինյանը «Նեմեսիս»-ի մարտիկ ա իրեն դիրքավորել, ասում ա՝ վրեժ ենք լուծելու, ի՞նչի համար․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:51
Արդեն օդանավ էին նստեցնում, որ մեր գերիները գան, Փաշինյանն ասաց՝ ոչ, Mr. President, չթողնե՞ք․Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:42
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Հայաստանի ներդրումը ԵՏՄ ընդհանուր բյուջեում կազմում է 1%
27.08.2026 | 12:35
Հայ ըմբիշները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Poland Open-ի առաջին օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել ահաբեկիչներին և վարձկաններին։

«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումներ են տեղափոխվում, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբիայից՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցության նպատակով:

Խորապես մտահոգված ենք այս գործընթացներով, որոնք ոչ միայն հանգեցնում են հակամարտության գոտում լարվածության առավել աճին, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:

Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին՝ գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտությանը օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: