Ադրբեջանական բեռնատար օդանավերի թռիչքները Իսրայել և Ուկրաինա․ Flightradar24-ը նոր ապացույցներ է ֆիքսել

Լուրեր

05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանական Silk Way բեռնատար օդանավերը, որոնք զբաղվում են բեռնափոխադրմամբ, թռիչքներ են կատարել Իսրայել և Ուկրաինա։ Այդ երկրներից Բաքուն սպառազինություն է գնում, այդ թվում՝ անօդաչուներ, որոնք ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություններում, գրում է Eadaily-ն։

Flightradar24-ի տվյալներով՝ սեպտեմբերի 24-ին, 29-ին և 30-ին ադրբեջանական երկու Իլ-76-եր թռիչքներ են իրականացրել իսրայելական Էյլաթ։

Նշենք, որ մեկ թռիչքով այս օդանավերը կարող են տեղափոխել 250 տոննա բեռ։

Նկատենք, որ Silk way-ն ակտիվորեն ներգրավված է Մերձավոր Արևելք բեռների փոխադրման գործում։ Ադրբեջանական այս ընկերությունը ռազմամթերք է տեղափոխում Արևելյան Եվրոպայից Սաուդյան Արաբիա ու Թուրքիա՝ սիրիացի զինյալներին մատակարարելու համար։

Իսրայելն իր հերթին Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր ու կառավարվող հրթիռներ է մատակարարում։ «Ռազմական դիտորդ» Telegram-ալիքը գրում է, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Իսրայելն Ադրբեջանին է մատակարարել 2․700 Spike NLOS հրթիռ և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 100 սարքավորում։

Հիշեցնենք՝ Հայաստանի ՊՆ-ն այն ժամանակ հայտարարել էր, որ հայ զինվորականները կարողացել են խոցել Hermes-900 անօդաչուն, իսկ SkyStriker-ը՝ անվնաս վերցրել։

Համացանցում տեսանյութեր են հայտնվել այն մասին, թե ինչպես են իսրայելական անօդաչուները թիրախավորում հայկական տանկերը։

Նաև տեղեկություններ կան այն մասին, որ թուրքական «կիբեր-բանակը» գրոհել է Google-ի կայքն ու անգամ կարողացել ոչնչացնել Google Earth-ի որոշ արբանյակային լուսանկարներ։

Սրա հետ մեկտեղ, ավելի շատ տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Թուրքիան Ադրբեջան է ուղարկում սիրիացի զինյալների։ Խմբավորման անդամները Reuters գործակալությանը հաստատել են, որ ներգրավված են Լեռնային Ղարաբաղի պատերազմում։

Երեկ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ադրբեջան են տեղափոխում նաև Լիբիայից սիրիացի զինյալների, որոնց Թուրքիան օգտագործում էր Տրիպոլիի կառավարությանն աջակցելու համար։

Այսպես, Flightradar24-ի տվյալների համաձայն՝ լիբիական Buraq Air ավիաընկերությանը պատկանող մարդատար Boeing 737-ը Տրիպոլիից ժամանել է Բաքու, ինչից հետո մեկնել է Բանգլադեշ։ Բաքվում այս օդանավը մնացել է մոտ մեկ ժամ։