Մոսկվան հավանության չի արժանացնում ԼՂ-ի հետ կապված Թուրքիայի կողմից Ադրբեջանին քաղաքական օգնության տրամադրումը․ Պեսկով

Լուրեր

05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս զինվորականներն ուշադրությամբ հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր զինվորականներն ուշի-ուշով հետևում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են ռազմական գործողությունները, ողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, մենք նաև մանրակրկիտ ֆիքսում ենք այն բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային ղեկավարները, որոնք ամենաբարձր մակարդակից հնչում են աշխարհի տարբեր երկրներից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավանության չի արժանացնում Լեռնային Ղարաբաղի հետ կապված Թուրքիայի կողմից Ադրբեջանին քաղաքական օգնության տրամադրումը։

«Անկասկած, նման հայտարարությունները մենք չեն աջակցում, մենք նրանց հետ համաձայն չենք»,- նշել է Կրեմլի խոսնակը։

Նա հիշեցրել է վերջերս իր հնչեցրած հայտարարությունը, որ «չի կարելի յուղ լցնել ԼՂ հակամարտության կրակին»։

«Մենք նախկինի նման կոչ ենք անում տարածաշրջանային բոլոր երկրներին՝ զսպվածություն դրսևորել, և առանձնահատուկ կերպով կոչ ենք անում հակամարտության անդամ երկրներին՝ անհապաղ դադարեցնել կրակը»,- ընդգծել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Անկարան պարբերաբար հայտարարում է, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած աջակցություն տրամադրել ԼՂ հակամարտության հետ կապված իրավիճակում՝ ինչպես դիվանագիտական տիրույթում, այնպես էլ մարտի դաշտում։