Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
Բոլորը

Հայաստանի իշխանությունները ստեղծված պատերազմական իրավիճակում  դիտարկում են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Վարչապետը հավելել է, որ Հայաստանի նպատակն է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը։

«Մենք նպատակ ունենք հարատև խաղաղություն ու կայունություն հաստատել տարածաշրջանում։ Մենք չենք ցանկանում, որ, օրինակ, 2-3 տարի անց այս իրավիճակը կրկնվի։ Սակայն Հայաստանը երբեք չի գործի ի վնաս իր ու Լեռնային Ղարաբաղի ազգային շահերի»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը կապահովի իր անվտանգությունը ՀԱՊԿ մասնակցությամբ կամ առանց դրա։

«ՀԱՊԿ մասնակցության հարցը քաղաքական հարց է։ Մենք սերտորեն համագործակցում ենք կազմակերպության շրջանակում մեր գործընկերների հետ՝ նրանց տեղեկացնելով ստեղծված իրավիճակի մասին։ Սակայն Հայաստանը պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը՝ ՀԱՊԿ մասնակցությամբ կամ առանց դրա»,- ասել է ՀՀ վարչապետը։

Հավելենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել էին, թե Հայաստանը չի դիմել կազմակերպությանը հակամարտության սրման կապակցությամբ, ինչպես նաև ընդգծել են, որ հանդես են գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։