Թուրքիայի F-16 կործանիչով ՀՀ ՍՈՒ-25-ի խոցումը տոտալ մասշտաբ է տալիս պատերազմին․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ

– Այսօր Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչ: Պարո՛ն Մեհրաբյան, մենք այլևս ինչի՞ հետ գործ ունենք։

– Այն, ինչ տեղի է ունենում այս րոպեների ընթացքում, սա հաղորդում է պատերազմին նոր մակարդակ, նոր չափում և նոր մասշտաբներ, և այո՛, սա իրողություն է, որը ձևավորվել է մեր տարածաշրջանում։

– Թուրքիան օգնության է շտապել Ադրբեջանին։ Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանն ունակ չէ՞ միայնակ լուծել ռազմական խնդիրները, թե՞ իրականում այլ պատճառ կա։

– Թուրքիան իր շահերից բխող խնդիրներ է փորձում լուծել, և այնպես չէ, որ Ադրբեջանի շահն է առաջնային, իր համար առաջնային է սեփական շահը, որի սպասարկմամբ էլ զբաղված է, այդ թվում՝ մեր տարածաշրջանում և ոչ միայն։ Այս աննախադեպ ագրեսիվ դրսևորումները Թուրքիան ցուցաբերել է ոչ միայն Հարավային Կովկասում, այլ, ինչպես գիտենք, և՛ Մերձավոր Արևելքում, և՛ Հյուսիսային Աֆրիկայում, և՛ Միջերկրական ծովում, և՛ մի քանի հարևանների հետ հարաբերություններում։ Հիմա Թուրքիան շրջվել է դեպի Հարավային Կովկաս և փորձում է այդ քաոսը արտահանել նաև մեր տարածաշրջան։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր, ժամ առաջ միջազգային հանրության միջամտությունն է պահանջում՝ շատ պարզ պատճառով, որովհետև սա կարող է հանգեցնել լրջագույն միջազգային ճգնաժամի, ընդ որում՝ ճգնաժամի, որը վերաբերում է ոչ միայն երկու կամ երեք երկրների, այլ շատ ավելի լայն մասշտաբի։ Սա ժամերի ընթացքում գնում է դեպի միջազգային ճգնաժամ, որը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում։

– Երրորդ օրն է՝ ռազմական գործողություններ են։ «Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ»,- հայտարարում է ՀՀ ՊՆ-ն։ Իսկ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե իրենք Ադրբեջանի կողքին են նաև մարտի դաշտում․ «Եկել է հայկական օկուպացիայի հարցն արմատապես լուծելու ժամանակը»։ Ի՞նչ ծավալի աջակցության մասին կարող է խոսք գնալ և այն ինչպե՞ս կարող է ազդել հակամարտության բովանդակության վրա։

– Մենք տեսնում ենք, որ այդ աջակցության ծավալներում որևէ սահմանափակում Թուրքիան չի պատկերացնում և, այսպես ասենք, մնացյալ՝ դեռ չգործադրված ծավալների ներգրավումը կարող է ընդամենը դիտարկվել զուտ ժամանակի հարց։ Նայած՝ ինչ նկատի ունենք բովանդակություն ասելով, համենայն դեպս, այն նացիստական գաղափարախոսությունը, որով զինված են Էրդողանը և Ալիևը, դա այս ամենին հաղորդում է այն բովանդակությունը, որ նրանք, փաստորեն, համարում են, որ 100 տարի առաջ իրենք ինչ-որ գործ են կիսատ թողել և հիմա պետք է ավարտեն։ Ես կիսում եմ այն գնահատականը, որ այս պատերազմի նպատակը ոչ թե ռազմական հաղթանակն է, այլ պատերազմի նպատակը ցեղասպանությունն է և թիրախում ամբողջ հայությունն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան