Ամերիկացի փորձագետը հայտնում է Ղարաբաղ գնալու համար գրանցված սիրիացի գրոհայինների մասին․ BBC

Լուրեր

05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Բոլորը

Սիրիայի հարցով ամերիկացի փորձագետ Էլիզաբեթ Ցուրկովը Twitte-ի միկրոբլոգում գրել է, որ գիտի մի քանի սիրիացիների, որոնք գրանցվել են որպես վարձկաններ՝ Ղարաբաղ գնալու համար։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջան նրանց ժամանման մասին փաստեր դեռ չկան։ Նա նաև գրում է, որ կարող է միայն հաստատել այն, որ թուրքամետ խմբավորումների տասնյակ գրոհայիններ Սիրիայի հյուսիս-արևմուտքից մեկնել են անհայտ ուղղությամբ։

Փորձագետը գրում է, որ նրանցից շատերը «Սիրիական ազգային բանակի» անդամներ են՝ զինված խմբավորում, որը կռվում է Սիրիայում թուրքական ղեկավարության ներքո։ Նա նաև պարզաբանում  է, որ նրանց ընդդիմություն կամ ապստամբներ անվանելը սխալ է, քանի որ չի տեսել ապացույցներ, որ նրանք կռվում են Ասադի կառավարական զորքերի հետ։ Նրանց օգտագործում են «Իսլամական պետության» ահաբեկիչների ու քրդական խմբավորումների դեմ։

Բացի այդ, ըստ ամերիկացի փորձագետի, ՍԱԲ-ի հազարավոր գորհայիններ անցյալ տարեվերջից կռվում են Լիբիայում Թուրքիային սատարող իշխանամետ բանակի կողմում։ Պաշտոնապես ՍԱԲ-ը հերքում է, որ իր զինյալները կռվում են Լիբիայում ու Ղարաբաղում։

Ցուրկովը նաև, վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը, գրում է, որ ՍԱԲ-ի զինյալները պարբերաբար թալանում են բնակչությանը, զբաղվում մարդկանց վաճառքով, մաքսանենգությամբ, բացի այդ՝ նաև խոշտանգում իրենց բանտերում գտնվող բանտարկյալներին։

Էմմա Չոբանյան