Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն արտերկրում գտնվող մեր հայրենակիցներից հազարավոր զանգեր է ստանում

Լուրեր

28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:37
Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
Բոլորը

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների և Հայաստանում ու Արցախում ռազմական դրություն հայտարարելու ֆոնին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն արտերկրում գտնվող մեր հայրենակիցներից հազարավոր զանգեր է ստանում։ Նրանք պատրաստակամություն են հայտնոււմ ցանկացած ձևով աջակցել Հայաստանին և Արցախին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը։

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դիմեց Սփյուռքում գտնվող հայերին՝ կոչ անելով նրանց, որ եթե որոշել են գալ ու լինել հայ զինվորի կողքին, ճանապարհ գտնեն և գան։

«Անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ երկրում եք ապրում, անկախ այն հանգամանքից՝ ազգանվան վերջին տառերը «յան» է, թե՝ ոչ, եթե դուք ձեզ համարում եք հայ մարդ, ապա պետք է ձեզանից յուրաքանչյուրը լինի առաջնորդ այս պատերազմում»,- նշեց պատգամավորը։

Ամալյա Կարապետյանն ասաց՝ Սփյուռքի մեր հայրենակիցները զանգահարում  են ու օգնություն առաջարկում տարբեր ուղղություններով։

«Առաջինը ֆինանսական օգնությունն է։ Մենք ունենք հստակ մեսիջ մեր Սփյուռքի  անհատներին, համայնքներին, որ փոխանցումները կատարեն միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակով և ինքնագործունեությամբ չզբաղվեն՝ նոր դրամահավաքներ կազմակերպելով, որովհետև համահայկական հիմնադրամն արդեն համակարգված անում է դա, կայքն արդեն հասանելի է, և այդ փոխանցումները կարող են անել։ Երկրորդ օգնության ձևը, որ մեզ առաջարկում են, դա ինչ-որ բան ուղարկելն է՝ դեղորայք, սնունդ, այլ պարագաներ, որոնց կարիքը կա։ Փառք Աստծո, մենք դեռևս չունենք սննդի կարիք, և մեր հայրենակիցներին հորդորում ենք սնունդ չուղարկել, դրա փոխարեն կարող են ֆինանսական օգնությունը հիմնադրամին փոխանցել։ Կապված դեղորայքի և այլնի հետ, համապատասխան գերատեսչությունից՝ Առողջապահության նախարարությունից ունենք որոշակի կարիքների ցուցակ, որը տրամադրվում է համայնքներին ու ըստ այդմ իրենք ինքնակազմակերպվում են»,- ասաց Կարապետյանը։

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակում արդեն շուրջ 3 մլն 271 հազար դոլար է հավաքագրել։

Կարապետյանն ընդգծեց, որ կամավորության հետ կապված ևս մեծ թվով զանգեր են ստանում՝ մարդիկ ցանկանում են վերադառնալ հայրենիք ու մեկնել առաջնագիծ։

«Երրորդ ու ոչ պակաս մեծ ալիքը կամավորության ալիքն է, օրական մեր գծին ստանում ենք հարյուրավոր զանգեր և, վստահ եմ, Պաշտպանության նախարարությունն էլ է ստանում։ Մարդիկ համայքներից, հիմնականում՝ Ռուսաստանի հայ համայնքից, ցանկանում են հնարավորինս շուտ վերադառնալ ու գնալ առաջնագիծ։ Սա շատ նուրբ թեմա է, ՊՆ-ի, Արցախի Հանրապետության հետ համակարգվող գործընթաց է։ Բնականաբար՝ շատ մանրամասներ ենթակա չեն հրապարակման, կարող ենք նշել, որ կա մեծ ալիք, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից»։

Արտերկրում գտնվող մեր հայրենակիցները նաև տեղեկատվական արշավ ու խաղաղ ցույցեր են կազմակերպում իրենց բնակության վայրերում՝ կոչ անելով արդարացի գնահատական տալ տեղի ունեցողին։

«Մենք հորդորում ենք Սփյուռքի մեր հայրենակիցներին, որպեսզի իրենց իշխանություններին, իրենց կոնգրեսականներին, սենատորներին, իրենց կողմից ընտրված պաշտոնյաներին տեղեկություններ ուղարկեն, պահանջեն արդարացի գնահատական նրանց կողմից։ Այսօր մենք ականատես եղանք Գլենդելում անցկացված հավաքին։ Ինքնաբուխ, խաղաղ ցույցեր են լինում: Կարող ենք ասել, որ մոտակա 2-3 օրերի ընթացքում մեր համայնքների մեծ մասում լինելու են նման հավաքներ, որտեղ մեր հայրենակիցներն արդար գնահատական են պահանջելու միջազգային հանրությունից»,- եզրափակեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը։

Անժելա Պողոսյան