Կարեն Շահնազարովը՝ Կրեմլին․ «Ռուսաստանը կայսրությո՞ւն է, թե՞ առևտրային ձեռնարկություն»

Լուրեր

05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
Բոլորը

Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Կարեն Շահնազարովը «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակում ՌԴ իշխանություններին կոչ է արել, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման և ընդհանրապես եվրասիական տարածքում մեծաթիվ միջադեպերի լույսի ներքո, կողմնորոշվել երկրի կարգավիճակի հարցում։

Նա նշել է, թե հասկանում է կա՛մ Հայաստանին, կա՛մ Ադրբեջանին օգնելու աջակցելու հարցում իրավիճակի ամբողջ բարդությունը։

«Մի կողմից՝ Հայաստանը դաշնակից է, ՀԱՊԿ անդամ։ Բացի այդ՝ այնտեղ մենք ռազմաբազա ունենք։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը նախկին խորհրդային հանրապետություն է, նաև ժողովուրդ, որը երկար ժամանակ ապրել է Ռուսական կայսրության կազմում։ Եվ նրանց հետ հարաբերությունները նույնպես կարևոր են։ Բազմաթիվ ընդհանուր տնտեսական նախագծեր կան, բազմաթիվ կապեր․․․»,- ասել է Շախնազարովը։

Նա, սակայն, հիշեցրել է, որ Ռուսաստանն անձամբ իր համար չի կարողանում պատասխանել գլխավոր հարցին։

«Տպավորություն ունեմ, որ դա մետաֆիզիկական հարց է։ Եվ Ռուսաստանն իր համար մինչև հիմա չի լուծել։ Ռուսաստանն ամեն դեպքում Կայսրությո՞ւն է, թե՞ ինչ-որ առևտրային ձեռնարկություն, որը խողովակներ է անցկացնում, նավթի առևտուր է անում, պատվաստանյութեր է ստեղծում և վաճառում։ Մի կողմից՝ կարելի է ինքնուրույն հեռանալ։ Եվ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիների համար տրամաբանությունը հասկանալի կլինի․ իսկ ինչո՞ւ պետք է մեր տղաները զոհվեն։ Մյուս կողմից՝ եթե ինքնուրույն հեռանանք, հաջորդ անգամ այդ երկրներից ցանկացածը կասի՝ իսկ մեզ ի՞նչ է կապում Ռուսաստանի հետ, ի՞նչ սպասենք, ինչների՞ս է դա պետք։ Բացի այն, որ Ռուսաստանը կարող է մեզ ավելի էժան գազ վաճառել»,- ասել է կինոռեժիսորը։