Ալիևը «վաբանկ» է գնացել, առաջին խոշոր պարտությունը նրա համար ճակատագրական կլինի․ Տաթևիկ Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
Բոլորը

Ադրբեջանը հարձակվել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ Նախ ադրբեջանական բանակը նոր սադրանք է իրականացրել՝ հող նախապատրաստելով դրա համար, ապա ժամեր անց սկսել է հարձակումը։ Պատերազմի ընթացքի մասին Factor TV-ի եթերում խոսել ենք ադրբեջանագետ, ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։

– Ադրբեջանը նախ հայտարարեց, թե հայկական կողմը կրակել է Դաշքեսանի ուղղությամբ, հետո նաև սկսեց բուն հարձակումը։ Ադրբեջանը նախապե՞ս էր տրամադրվել այսպես, թե՞ ընթացքից որոշեց, որ կարելի է Հայաստանի վրա հարձակվել։ Եվ ի՞նչ է լինելու հիմա։

– Նախ թույլ տվեք ցավակցությունս և զորակցությունս հայտնել մեր բոլոր զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Ինչ վերաբերում է հարցին, ապա կարծում եմ Ադրբեջանը իսկապես ռազմական գործողությունները, աշխարհագրությունը ընդլայնելու քաղաքականություն է որդեգրել։

Այո, եղավ նախնական սադրանք, և հետո եղավ հարձակում, արդեն հետագա գործընթացները ցույց կտան։ Բայց որ Ադրբեջանը ամբողջ իր ներուժը դրել է այս ռազմական գործողությունների մեջ, դա հստակ է, և փորձում է ևս մեկ ճակատ ավելացնել ռազմական գործողություններին։

Այստեղ նաև գումարվում է փաստացի Թուրքիայի գրեթե ամբողջովին մասնակցությունը այս գործընթացներին՝ դիվանագիտական ճակատում ․․․ Էրդողանի ելույթները ավելի շատ են, քան Ալիևի ելույթները։ Եվ, կարծես, այնպիսի տպավորություն է, որ Էրդողանն է ղեկավարում այս ռազմական գործողությունները։

Եվ այս պայմաններում միջազգային հանրության արձագանքը պետք է լինի է՛լ ավելի ուժեղ, է՛լ ավելի դատապարտող։ Արդեն նկատվում են հստակ էլեմենտներ, որտեղ դատապարտվում է Թուրքիայի ներկայացվածությունը, բայց դրանք պետք է ավելի ընդգծվեն և բոլոր հնարավոր միջոցներով պետք է զսպել Թուրքիայի հետագա ներգրավումը և նաև ադրբեջանական ագրեսիան։

– Ադրբեջանը, եթե չասենք ռազմական ռեսուրսներ, ապա դիվանագիտական ռեսուրսներ, ներքին քաղաքական ռեսուրսներ ունի՞ երկարատև պատերազմ մղելու համար։

– Մինչև Ալիևի առաջին խոշորագույն պարտությունը։ Ադրբեջանը ունի այդ քաղաքական պատմությունը։ Մութալիբով, Էլչիբեյ, Հեյդար Ալիև … մարդիկ, որ գնում էին կամ գալիս էին իշխանության՝ անհաջողություն կրելուց հետո։

Փաստացի Ալիևը «վաբանկ» է գնացել այս ռազմական գործողություններով։ Առաջին խոշորագույն պարտությունը և դրա վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հրապարակումը Ալիևի համար իսկապես ճակատագրական է լինելու։

– Ե՞րբ կավարտվի պատերազմը։ Եթե ոչ ժամկետի տեսանկյունից, ապա ի՞նչ պայմաններում կավարտվի։

– Անշնորհակալ գործ է կանխատեսում անելը։ Դժվարանում եմ ասել, մանավանդ, որ ռազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնման միտումներ են նկատվում։ Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի արագորեն այնպիսի ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ այս գրոհը հետ մղելով և հակահարձակման անցնելով, որ մենք կարճ ժամանակ հետո կստիպենք պարտված Ադրբեջանին ուղղակի գլուխը կախ զինադադար խնդրել մեզնից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան