Այն, որ Վրաստանն արգելում է ռազմական բեռի տեղափոխումը իր տարածքով, նորություն չէ. Մայիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
Բոլորը

Այն փաստը, որ Վրաստանն արգելում է իր տարածքով ռազմական բեռների տեղափոխումը Հայաստանի համար, նորություն չէ: Այսօր հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը` անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Վրաստանն արգելում է ՌԴ-ից եկող ռազմական բեռների փոխադրումն իր տարածքով, արդյունքում դրանք տեղափոխվում են Կասպից ծովով և Իրանով:

«Պետք է օգտագործել այն հնարավորությունները, որոնք կան: Այն, որ Վրաստանն արգելում է ռազմական բեռների փոխադրումն իր տարածքով, նորություն չէ: Մեկնաբանելու բան չկա: Սրանից առաջ ևս տեղեկություններ կային, որ բեռները տեղափոխվում են շրջանցիկ ճանապարհով»,- նշեց նախարարը:

Դիտարկմանը, որ Վրաստանը չի արգելում այդպիսի բեռների տեղափոխումն Ադրբեջանի համար, Մայիլյանը պատասխանեց, որ այստեղ պայմանավորվածություն է գործում:

«Ես չեմ արդարացնում: Ես կցանկանայի, որպեսզի աշխատեր երկաթուղին ՌԴ-ից և տեղափոխեր մեզ անհրաժեշտ բեռները: Սակայն պետք է հաշվի առնել վրաց-ռուսական հարաբերությունները»,- նշեց Մասիս Մայիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: