ՍԴ-ն հիմնավոր է համարել ՀՀ գլխավոր դատախազի դիմումով ներկայացված փաստարկները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ սահմանադրական դատարանը քննել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումը, որով վիճարկվել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունն այնքանով, որքանով թույլ է տալիս դատարանին քրեական գործը մեղադրողին վերադարձնել մեղադրական եզրակացության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին այնպիսի անհամապատասխանությունների հիմքով, որոնք ենթադրում են գործով ձեռք բերված ապացույցների գնահատում` նախքան դրանց հետազոտումը: Դիմումում նշվել էր նաև որ վիճարկվող նորմերով չի սահմանվում մեղադրական եզրակացության թերությունները շտկելու դատախազի պարտականության կատարման դատավարական կարգը և չի նախատեսվում գործը մեղադրողին վերադարձնելու մասին դատարանի անհիմն և կատարման ոչ ենթակա որոշումը վիճարկելու հնարավորություն, ինչով մեղադրողին վերադարձված քրեական գործի ընթացքը փաստացի արգելափակվում էր:

Ինչպես տեղեկացնում է Դատախազության լրատվական ծառայությունը, ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայնելով ՀՀ գլխավոր դատախազի դիմումի փաստարկներին, ՍԴՈ-1393 որոշմամբ նաև սահմանել է, որ քրեական գործը մեղադրողին վերադարձնելու հիմքը սահմանող՝ «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին» արտահայտությունը չի կարող մեկնաբանվել այնքան լայն, որը թույլ կտա դատարանին գնահատել ապացույցները կամ դրսևորել այլ վարքագիծ, որին այդ փուլում իրավասու չէ:

Սահմանադրական դատարանը նաև համաձայնել է, որ քրեական գործը մեղադրողին վերադարձնելու մասին կատարման ոչ ենթակա անհիմն որոշումը խոչընդոտում է գործի ընթացքը և սահմանափակում վարույթի մասնակիցների դատավարական իրավունքները: ՍԴ-ն լուծել է այդ որոշման բողոքարկման անհնարինությունից ծագող խնդիրը՝ սահմանելով. «Հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում առկա իրավիճակը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատարանի կողմից գործը մեղադրողին մեկից ավելի անգամ վերադարձնելը վտանգում է ոչ միայն ողջամիտ ժամկետներում գործի քննության սկզբունքի իրացումը, այլև կարող է պարունակել գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու տարրեր /հակասելով ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ. հուլիսի 24-ի ՍԴՈ-710 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին/, վտանգել դատարանի անաչառությունը, անհամատեղելի լինել իրավունքի գերակայության սկզբունքին»:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարել նաև մեղադրական եզրակացության թերությունները շտկելու դատավարական մեխանիզմի բացակայության վերաբերյալ փաստարկը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի նորմերի սահմանադրաիրավական մեկնաբանությամբ սահմանել նաև դրա հստակ կառուցակարգը: