Իսրայելի օդանավակայանից ողջ գիշեր ռազմական բեռներով ադրբեջանական օդանավեր են թռել՝  մահ տանելով Արցախի խաղաղ բնակիչներին․ Լապշին

Լուրեր

05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցավում է այն բանի համար, որ Իսրայելը պարբերաբար զենք է մատակարարում Ադրբեջանին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

«Երեկ Իսրայելում սկսվել է, այսպես կոչված, Դատաստանի օրը, որի ժամանակ հրեաներն ավանդաբար պետք է մեղքերի թողություն խնդրեն ու ներողություն խնդրեն բոլոր նրանցից, ում ցավ ու տառապանք են պատճառել։ Իսրայելում Դատաստանի օրը գրեթե կանգ է առնում տրանսպորտային միջոցների տեղաշարժը, չեն աշխատում ժամանցի վայրերը, դադարեցվում է հեռուստահաղորդումների ու ռադիոհաղորդումների հեռարձակումը։ Ավելին, այժմ նշվում է Եգիպտոսի ու Սիրիայի հետ 1973 թվականի արյունալի պատերազմի տարելիցը, երբ 2500 իսրայելցի զինվոր զոհվեց։

Սակայն անգամ երեկ՝ Դատաստանի օրը, և այսօր ողջ գիշեր Իսրայելի հարավում տեղակայված Ուվդայի օդանավակայանից թռել ու վայրէջք են կատարել ադրբեջանական Silk Way ընկերության՝ ռազմական բեռով օդանավերը, որոնք մահ են տարել Արցախի խաղաղ բնակիչներին։ Այս մասին իր թվիթթերյան միկրոբլոգում գրել է հայտնի իսրայելացի քաղաքական գործիչ ու 1996-2003 թթ Քնեսետի պատգամավոր Ռոման Բրոնֆմանը։

Ընկերներ ամաչում և ցավում եմ կատարվածի համար։

Սակայն ես նաև ուզում եմ հարցնել Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ ինչ-որ կերպ կարձագանքե՞ք այս փաստերին»,- գրել է Ալեքսանդր Լապշինը։