«Գութան» փառատոնն այս տարի կանցկացվի Տավուշում

Լուրեր

10.06.2026 | 12:54
Քվեատուփից ծրարը հանվում է երեք անձի մասնակցությամբ․ ի՞նչ է սահմանում Ընտրական օրենսգիրքը 
10.06.2026 | 12:43
Բելֆաստում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են բռնկվել․ հրդեհվել են մեքենաներ և տներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:38
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:34
Ե՞րբ է ավերվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն․ պատգամավորը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:26
Ուկրաինան հարվածել է Չեբոքսարիի ռազմական գործարանին․ Սամարայի նավթավերամշակման գործարանում էլ ԱԹՍ-ի հարձակումից հրդեհ է առաջացրել
10.06.2026 | 12:17
Մարտունու «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի պետությանը
10.06.2026 | 12:11
Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:10
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելության ղեկավար է նշանակել // ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 12:02
Հունգարիա – Ղազախստան խաղի ժամանակ կախովի տեսախցիկն ընկել է խաղադաշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:53
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան բազաներին
10.06.2026 | 11:45
Երազում են ՔՊ-ից պատգամավոր վերցնել. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:44
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:34
«Բենֆիկան» հայտնել է՝ որքան գումար է «Ռեալը» վճարել Մոուրինյուի տեղափոխության համար
10.06.2026 | 11:25
Զախարովան կրկին հայտարարել է, թե ՀՀ-ում ընտրությունները, իբր, «ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ ճնշումներով ու Արևմուտքի միջամտությամբ»
10.06.2026 | 11:17
805 անձի ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 25-26-ը Տավուշի մարզի սահմանապահ 13 համայնքներում՝ Բաղանիս, Կոթի, Բերդավան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Մովսես, Այգեպար, Չինարի և Բերդ քաղաքում կանցկացվի Հայաստանի ավանդական երգի-պարի «Գութան» ամենամյա փառատոնը:

«Փառատոնին այս տարի մասնակցում է 13 համույթ: «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Արդվին», «Մասունք, «Նուբար», «Վերադարձ», «Գորանի», «Վարք Հայոց», «Սեբաստացիներ», «Մարաթուկ», «Արեգ» և «Մարաթուկցիներ» ազգագրական խմբերը ելույթներ կունենան սահմանապահ համայնքներում՝ մեկ խումբ՝ մեկ համայնք ձևաչափով, այնուհետև, բոլոր խմբերը միասին ելույթ կունենան Բերդում, որտեղ կկայանա գլխավոր համերգը:

«Շուրջ 250 արտիստներ իրենց ավանդական, հայրենասիրական, ոգեկոչող և ժողովրդական երգ ու պարով նոր տրամադրություն կհաղորդեն մեր սահմանապահ տավուշցիներին ու զինվորներին, որի կարիքը կա հատկապես հուլիսյան իրադարձություններից հետո»,- նշել է Արսեն Գրիգորյանն ու հավելել, որ համավարակի պատճառով արտիստները ստեղծագործական դադար ունեցան և հիմա «Գութանի» շնորհիվ իրենց կուտակած ողջ սերն ու էներգիան կփոխանցեն սահմանապահ տավուշցիներին:
Փառատոնի ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները»,- ասված է հաղորդագրությունում: