Միքայել Մինասյանը Սոչիո՞ւմ է. ՀՀ իրավապահները կես տարի է՝ փնտրում են ու չեն գտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 22-ին բավարարել է շուրջ վեց ամիս հետախուզման մեջ գտնվող Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։ Սրան զուգահեռ Պետական եկամուտների կողմիտեի կողմից լրացվել է Մինասյանին վերագրվող մեղադրանքները:

Հիշեցնենք՝ 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող գործերով Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և ապօրինի գույքն օրինականացնելու համար։

Նախաքննական մարմինը, նոր հանգամանքներ բացահայտելով, այլ քրեական գործ հարուցեց, Մինասյանի մեղադրանքը լրացրեց և կալանավորման երրորդ միջնորդությունը ներկայացրեց: Մինչև այս, դատարանը մեկ անգամ ևս բավարարեց Սերժ Սարգսյանի փեսային կալանավորելու միջնորդությունը, սակայն այն բեկանվեց ավելի բարձր ատյանի կողմից:

Պետեկամուտների կոմիտեն ավելացված մեղադրանքում Մինասյանին մեղասգրվող նոր հանցանք է ավելացրել: Ըստ ՊԵԿ-ի՝ Միքայել Մինասյանը 2012-2018 թվականների ընթացքում կասկածելի աղբյուրներից ստացած միջոցներով Շոտլանդիայում հաշվառված օֆշորային մի կազմակերպության և իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով արտահանումներով զբաղվող «Սպայկա» ընկերության շուրջ 50 տոկոսի փաստացի բաժնետերն է հանդիսացել, ինչի վերաբերյալ տվյալները չի ներառել իր հայտարարագրերում։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր կառավարությունում Factor TV-ի հետ զրույցում հայտնեց՝ Մինասյանն իրեն մեղսագրվող արարքները կատարել է իր մտերիմ, գործերի կառավարիչ Լեոնիդ Արևշատյանի օժանդակությամբ, որն էլ փաստացի ղեկավարել է Մինասյանին պատկանող կազմակերպությունները։

Մինչ պետական մարմինները չեն կարողանում գտնել Միքայել Մինասյանին՝ պատճառաբանելով, որ գտնվելու վայրը հայտնի չէ, երեկ ֆեյսբուքում հրապարակվեցին լուսանկարներ, որ Սերժ Սարգսյանի փեսան Սոչիում է:

Իավապաշտպան Նինա Կարապետյանցը վերապահումներ ունի, որ հայ իրավապահներին կհաջողվի Միքայել Մինասյանին պատասխանատվության ենթարկել: Նա մի քանի խոչընդոտներ է նշում, այդ թվում այն, որ դաշնակից Ռուաստանը նախկին կոռուպցիոներներին Հայաստանին հանձնելու ցանկություն չունի: Իրավապաշտպանը Միքայել Մինասյանի և աղմկարհարույց այլ քրեական գործերով անցնող մյուս անձանց քրգործերի փակուղում հայտնվելու հարցում քաղաքական ղեկավարության մեղավորությունն է տեսնում: Ասում է՝ իշխանությունները պետք է ստեղծեին այնպիսի մեխանիզմներ, որ պատասխանատվությունից որևէ մեկը չխուսափեր: Նինա Կարապետյանցը նշում է, թե հակառակ գործընթացի ականատեսն ենք լինում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանը, սակայն, քաղաքական վերնախավի անգործությունը չի տեսնում ենթադրյալ կոռուպցիոներներին գտնելու և պատասխանատվության ենթարկելու ձախողման մեջ: Իշխանական պատգամավորը մեղավորների իր շրջանակն ունի:

Մինչ իշխանական շրջանակները փորձում են մեղավորներ փնտրել, թե ինչու, ըստ ՊԵԿ-ի, ապօրինի հարստացած Միքայել Մինասյանը պատասխանատվության չի ենթարկվում, ֆեյսբուքյան օգտատերերը Հայաստանի ԱԱԾ-ին Մինասյանի տեղն են հուշում: Ազգային անվտանգության ծառայությունում Մինասյանի մասնակցությամբ լուսանկարները չեն տեսել, կառույցում ասում են՝ քրգործն իրենց վարույթում չէ:

Միքայել Մինասյանի գտնվելու վայրի մասին հրապարակումներին ծանոթ չեն նաև Գլխավոր դատախազությունում: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Factor TV-ին փոխանցեց՝ Միքայել Մինասյանին գտնելու համար համագործակցում են Ռուսաստանի և այլ երկրների հետ:

Միքայել Մինասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նրա պաշտպանական թիմից Ամրամ Մակինյանը Factor TV-ին փոխանցեց, որ ՊԵԿ-ը մեղադրանքներ է առաջադրում ըստ նպատակահարմարության: Պաշտպանն անդրադառնալով Մինասյանի՝ Սոչիում բնակվելու փաստին, ասաց, որ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չի փոխանցում: Եթե անգամ Միքայել Մինասյանի՝ Սոչիում գտնվելու փաստը պաշտոնապես հաստատվի, ապա հարց է՝ արդյոք Ռուսաստանը նրան կարտահանձնի հայ իրավապահներին:

Մինչ այս Հայաստանի արդարադատությունից կարողացել են խուսափել Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան