Իշխանությունը Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի հետ համախմբված է՝ կիսատ թողած գործերը շարունակում են. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
13.12.2024 | 17:52
«Վրացական երազանքն» անջատել է նախագահի նստավայրի ջեռուցումը․ Խազարաձե
13.12.2024 | 17:40
Փոխզիջումային լուծումներ են պետք․ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 17:29
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

-Պարո՛ն Մարուքյան, ԲՀԿ-ն, Վանեցյանը, ՀՅԴ-ն հայտարարում են, որ հանրահավաք են ծրագրել հոկտեմբերի 8-ին։ Արտահերթ ընտրությունների օրակարգն են նրանք առաջ քաշում։ Դուք այսօր աջակցություն չհայտնեցիք այս գաղափարին։ Ստացվում է՝ դուք, կարծես թե, յուրային չեք այդ ուժերի հետ, մյուս կողմից էլ իշխանության կողմից եք քննադատվում։ Եվ «Լուսավոր Հայաստանը», ստացվում է՝ կրկին երրորդ ուղին է ընտրում։ Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հետագա ընթացքը, ինչպես եք բնութագրում ձեր ուժի այսօրվա դիրքորոշումը։

-Նախ պետք է իմանանք՝ ինչի մասին է խոսքը գնում, նոր որոշենք որ ճանապարհի մեջ ենք մենք։ Ես չգիտեմ ինչ օրակարգով է հանրահավաք արվում։ Ցանկացած հանրահավաք և բողոքի ակցիա ես միշտ ողջունում եմ, որովհետև քաղաքական ուժի գործիքակազմ է դա և ուժեր են, ուզում են բողոքի ակցիա անեն, թող անեն։ Հայկական մեդիադաշտում կա հնուց մնացած մի բան, որ ինչ-որ մեկը մի բան է ուզում անել, փորձում են մյուս ընդդիմադիրներին գժտեցնել էն մյուսների հետ, բա դուք ինչո՞ւ չեք գնում, բա ձեզ չե՞ն կանչել, թե՞ դուք չեք գնում, իսկ կարո՞ղ ա գնաք, որ գնաք ի՞նչ կանեք… հասկանո՞ւմ եք էդ քննարկումներն անիմաստ են, արդեն հոտ է գալիս էդ քննարկումներից էնքան անիմաստ են դրանք։ Ամեն ուժ իր օրակարգն ունի, հիմա մենք ինչ-որ բան որ անում ենք, էդ ուժերը մեզ աջակցո՞ւմ են, չեն աջակցում։ Այսինքն՝ ինչի՞ մասին է խոսքը։ «Լուսավոր Հայաստանը» ուներ օրակարգ՝ ստեղծել քննիչ հանձնաժողով, ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ հանձնաժողովն ստեղծվել է, կար օրակարգ Սահմանադրական դատարան դիմելու, ԲՀԿ-ի հետ ստորագրություններով դիմել ենք ՍԴ։ Այնտեղ, որտեղ ունենք համընդհանուր անելիքներ, մեր նպատակներն այդ մասով համընկնում են, միասին անում ենք, չեն համընկնում՝ չենք անում։ Ես անգամ չգիտեմ ինչի համար են ցույց անում, լավ են անում, թող անեն։

-«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վերջերս հարցապնդում ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։ Իսկ գո՞հ եք արդարադատական համակարգում ձեռնարկված բարեփոխումների ընթացքից, դրանց որակից։ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում խոսք է գնում անցումային արդարադատություն իրականացնելու, դատավորների աշխատավարձը բարձրացնելու և այլ փոփոխությունների մասին։

-Չկան բարեփոխումներ, որ ես գոհ լինեմ, իսկ արդարադատության ոլորտի տակ, որ մտնում է քրեակատարողական համակարգը, վերադարձել են խոշտանգումները։ Երկար ժամանակ չկային խոշտանգումներ, հիմա Հայաստանում կան խոշտանգումներ, բանտերում ունենք մարդկանց խոշտանգումների դեպքեր։ Այսինքն՝ ո՞նց կարող ենք գոհ լինել մի համակարգից, որտեղ խոշտանգում են։ Խոշտանգումներ կային նախկինում, հիմա և ապագայում չեն լինելու խոշտանգումներ։ Ամեն ռեֆորմի համար գոյություն ունի մոմենտում, ես կարծում եմ՝ անցումային արդարադատության մոմենտումն անցած է, քանի որ դա պետք է արվեր անմիջապես հեղափոխությունից հետո, իսկ դատաիրավական ռեֆորմը տոտալ տապալված է։ Հայաստանում առաջին անգամ «Լուսավոր Հայաստանի» շուրթերից է դուրս եկել վեթինգի իրականացումը, այսօր բոլորը վեթինգից են խոսում, մենք ենք վեթինգը բերել քաղաքական օրակարգ, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում դատարանները շրջափակելու օրը հայտարարեց, որ պետք է արվի վեթինգ։ Հետո նա հրաժարվեց վեթինգի գաղափարից, նույն ելույթում հայտարարեց, որ այն դատավորները, ում պատճառով ՄԻԵԴ-ում Հայաստանը վնասներ է կրել, պետք է հրաժարական տան, դատական ապագա իշխանությունում տեղ պիտի չունենան, սակայն մենք տեսնում ենք, որ այդ դատավորներից մեկն ընտրվում է Սահմանադրական դատարանի անդամ, հետո նաև նախագահի թեկնածու է ինչքան հասկանում եմ։ Վեթինգն ասվել է, բայց չի արվել, այսինքն՝ մենք ունենք անսկզբունքային, անհետևողական իշխանություն, որը եղած բոլոր հույսերը տապալելով գնում է առաջ։ Ինքը հերթով բան է խոսք տալիս, բայց ադ բանը չի անում, ինքը անսկզբունքային է, անհետևողական է, հետևաբար՝ ես չեմ կարող ասել, որ դատաիրավական բարեփոխումներ կարող են լինել։ Դա այլևս տապալված է, այլևս այս իշխանությունը չի կարողանալու դատաիրավական ռեֆորմ անել, որովհետև ինքը ինչ պետք է աներ, չի արել։

-Այսօրվա իշխանությանը «քանդարար» եք որակել, նշում եք, որ քանդել են նախկին ռեժիմը, իսկ Ձեր ղեկավարած ուժը կառուցող եք համարում, և նշել եք, գալով իշխանության պրոֆեսիոնալ կադրերի կբերեք։ Ձեր կարծիքով ինչո՞ւ այս իշխանությունը չի բերում այդ պրոֆեսիոնալներին, արդյոք իրենք չե՞ն ուզում հաջողություններ գրանցել։

-Կան այդ կադրերը, հայ ժողովրդի արգանդը չի ցամաքել, ծնվել են այդ կադրերը, բայց քանի որ այս իշխանությունը բաժանումների իշխանություն է, «սևերի ու սպիտակների» իշխանություն է, նա չի կարող բոլորին համախմբել։ Իշխանությունն ի սկզբանե եկել է պառակտելու, այսինքն՝ ինքը չի կարող համախմբել։ Իշխանությունը սկսել է իր պառակտող հռետորաբանությունը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայկ Մարությանը ճիշտ էր՝ ասելով, որ կռիվը սևի ու սպիտակի միջև է։ Եվ այդ օրվանից սկսած Հայաստանում տեղի են ունենում բաժանումներ և ոչ թե համախմբումներ։ Հայաստանը և հայ ժողովուրդն ունեն սահմանափակ ռեսուրսներ, և չի կարող երկիրը շարժվել առաջ, եթե չի գնում համախմբման պրոցես, իսկ երբ դրան հակառակ ես գնում, չես կարող պրոֆեսիոնալներին ներգրավել։ Ավելին ասեմ, մենք ունենք նախադեպ, երբ պրոֆեսիոնալները համաձայնել են իշխանության թեկնածուն, սակայն իշխանությունը սկսել է նրանց նվաստացնել, քչփորել նրանց անձնական կյանքը, նրանց դելիգիտիմացնել, մյուս պրոֆեսիոնալները չեն ուզում այդ իշխանությունում պաշտոն զբաղեցնել։

-Պարո՛ն Մարուքյան, երբ համախմբումից եք խոսում, կառավարող ուժից Ձեզ հարց կարող են տալ՝ մեր փոխարեն լինեիք Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ կհամախմբվեի՞ք, մարդիկ, որոնք ընտրություն են կեղծել, նրանց ժամանակ խաղաղ ցուցարարներին ծեծել ու ջարդել են, կասկածելի պայմաններում քաղաքական սպանություններ են եղել, դուք կհամախմբվեի՞ք։

-Իսկ իմ խոսքի մեջ լսեցի՞ք, որ ես ասեցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ համախմբվենք։

-Համազգային համախմբումը բոլորին է վերաբերվում։

-Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Հայաստանի նախկին նախագահներն են, նրանցից յուրաքանչյուրը 10 տարի ղեկավարել է երկիրը։ Էն մարդիկ, ովքեր ղեկավարել են, քաղաքական որոշումներ են կայացրել, իրենք իրենց ժամանակահատվածում իրենց անելիքը արել են, ես չեմ կարծում նրանք պետք է անցյալից գան ապագա։ Մենք խոսում ենք ապագայի մասին։

-Բայց այսօր Ռոբերտ Քոչարյանը ակտիվ գործունեություն է ծավալում և իշխանության վերադառնալու հավակնություն ունի։

-Մենք խոսում ենք իրականության, ապագայի մասին, կան բազմաթիվ մարդիկ, որոնք Հայաստանում որևէ պետական պաշտոն չեն զբաղեցրել, մասնավոր սեկտորում, ՀԿ սեկտորում են, ակադեմիայում, մեդիադաշտում, այս մարդկանց պետք է ներգրավել կառավարման մեջ։ Ես էդ մարդկանց մասին եմ խոսում, Դուք ասում եք Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան։ Էդ իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համախմբված է բազմաթիվ բաներով, ինչ կիսատ թողած գործ ուներ Սերժ Սարգսյանը, շարունակում են այս իշխանությունները, համախմբված չի՞։ Կներեք, եթե համախմբված չեն իրար հետ, ո՞նց է որ «Իմ քայլը» դաշինքում կան ՀՀԿ խմբակցության անդամներ կամ կառավարությունում կան աշխատող Սերժ Սարգսյանի հայտնի կադրեր։ Ես Փաշինյանին կոչ եմ արել ազատվել Սերժ Սարգսյանի երկրորդ էշելոնի կադրերից, Նիկոլ Փաշինյանը ի՞նչ է արել, Սերժ Սարգսյանի երկրորդ էշելոնի կադրերին, որոնք առաջին չեն ձգել, բերել է առաջին կադր է դարձրել, տնտեսական բլոկը նայեք, եթե էդ կադրերը տնտեսությունն առաջ տանող լինեին, Սերժ Սարգսյանը կբերեր առաջին պլան, որ տնտեսությունը լավ լիներ ու իրեն չհեռացնեին իշխանությունից։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան