Բանաձևը՝ այնպիսի լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին, բարի ցանկություն է, պրոպագանդիստական հնարք․ Ռոբերտ Քոչարյանը՝ ԼՂ հարցում Երևանի դիրքորոշման մասին

Լուրեր

12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
Բոլորը

Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցով բանակցությունները շարունակվելու են, չեմ կարծում, որ չեն շարունակվելու։ ԼՂ հիմնահարցի կարգավորման թեմայով քաղաքագետների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հարցն այն է, թե արդյունավետ դառնալո՞ւ են, թե՞ չեն դառնալու։ Համենայն դեպս՝ արդյունավետություն չեմ տեսնում։ Վերջին հայտարարությունը եղել է, այսպես կոչված, սուբստանտիվ բանակցությունների մասին։ Ի վերջո, դա այն է, ինչ միշտ պահանջում էր Ադրբեջանը։ Ինչ-որ մտահոգության տեղ սա տալիս է, որովհետև սուբստանտիվը բովանդակային և տարածքների հարց է»,- ասել նա։

Քոչարյանի խոսքով՝ սուբստանտիվ բանակցությունները մեզ համար զգայուն, չափազանց դժվար ընկալելի հարցեր են ենթադրում․ «Ոչ մի կողմ չի ցանկանալու չմասնակցել բանակցություններին։ Նստելու են, բայց ես չեմ տեսնում, որ որևէ համաձայնության կգան։ Հիմա ինչ կարգի ճնշումներ են լինելու։ Ես դժվարանում եմ ասել, ֆորմատն այնպիսին չէ, որ էական ճնշումներ հնարավոր լինեն։ Ճնշումները կարող են լինել կողմնակի, որովհետև այս ֆորմատը, կողմնակի և այն մանդատը, որ Մինսկի խումբն ունի, ենթադրում է կողմերին համոզել, որ գնան հարցի վերջնական կարգավորման, այլ ոչ թե պարտադրել»։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանն այս հարցում ընդհանրապես դիրքորոշում չունի։

«Ըստ էության՝ Հայաստանը չունի դիրքորոշում։ Եվ բանաձևը՝ այնպիսի լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին, դա դիրքորոշում չէ, բարի ցանկություն է, ավելի շատ պրոպագանդիստական հնարք, որ ահա մենք առաջին անգամ ասացինք, որ բոլորի համար ընկալելի տարբերակ պետք է լինի։ Ինձ համար կրկնակի անհասկանալի է, երբ Ղարաբաղն ասում է, որ մեր և Հայաստանի մոտեցումները նույնանման են։ Հիմա Հայաստանում չկա մոտեցում, դիրքորոշում, չկա որևէ մոդել, որին հանրությունը տեղեկացված լինի։ Հիմա, եթե նույնանման են, ինչի՞ն են նույնանման, Հայաստանի չեղած դիրքորոշմա՞նը։ Ուղղակի չեմ հասկանում։ Եվ սա վտանգավոր է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ միջնորդները բանակցային գործընթացներում փորձում են հասկանալ, թե որ կողմը ինչ չափի, ինչ խորության զիջումների է պատրաստ գնալ․ «Եթե իրենք քեզնից չեն լսում հստակ մոտեցումներ, համարում են, որ քո դիրքորոշումը շատ էլաստիկ է, և կարելի է այդ էլաստիկությունը հենց քո դեմ կիրառել։ Դա շատ բնական բան է և հենց առօրյայում այդպես է։ Չափազանց կարևոր է ունենալ հստակ դիրքորոշում, որ բոլորը հասկանան, որ այս գծից այն կողմ ձև չկա քեզ հետ պայմանավորվելու։ Թող ասեն՝ կամակոր է, թող ասեն՝ դժվար է հետը բանակցել, իմ մասին ասել են, գիտեմ։ Հիմա անձնական ինձ սիրել-չսիրելու հարցը չի, դու ազգային խնդիր ես լուծում, և եթե դու ավելի մտահոգված ես, թե քո մասին ինչ կմտածեն այս պահին կամ մյուս պահին, ուրեմն դու այն պաշտոնում չես հայտնվել, այն գործով չես զբաղված և այն կարգավիճակը չունես, որը պետք է ունենաս»։

Ինչ վերաբերում է արցախյան հարցում Թուրքիայի ակտիվացմանն ու կոշտ հայտարարություններին, Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ Անկարան փորձում է ինչ-որ չափով հակակշռել Մոսկվային։

«Իմ տպավորությունը սա է։ Օրինակ, հնարավոր է՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի միջամտությունը շատ ակտիվ էր, հիշում եք։ Պաշտպանության նախարարների զանգեր, ավելի շատ Պաշտպանության նախարարության միջորդությամբ էլ զինադադարը կնքվել։ Հիմա Թուրքիան ուզում է դառնալ մի գործոն, որի հետ ստիպված են լինելու հաշվի նստել։ Հիմա վաղը մյուս օր, եթե սահմանային որևէ կոնֆլիկտ լինի, Ռուսաստանից ոչ միայն Ալիևի հետ պետք է խոսեն, այլ նաև Էրդողանի հետ։ Եվ հիմա, իմ կարծիքով, այդ հակակշիռն է ստեղծվում այն քայլերով, որը Թուրքիան հիմա անում է համաձայնեցված Ադրբեջանի հետ։ Հաջորդը լինելու է բանակցային գործընթացի ավելի ակտիվ մասնակցությունը»,- հավելել է նա։

Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքների մասին հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դա միակ միջազգային փաստաթուղթն է, որը հստակ արձանագրում է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը։

«Ինչով էր դա մեզ համար չափազանց կարևոր, որովհետև դա այն սկզբունքն է, որի վրա հիմնված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության գոյությունը։ Հիմքն է դա, ֆունդամենտը, դրա վրա է կառուցվել այդ պետությունը։ Ընդհանրապես, ես այսօր չեմ հասկանում, թե Հայաստանի իշխանությունները ինչի՞ համար են, ոնց որ կորոնավիրուսից, վախենում «ինքնորոշում» բառից։ Վերջ, դրա վրա է կառուցվել Ղարաբաղի անկախության հռչակագիրը, որն ամբողջությամբ արտացոլում է այդ իրավունքը։ Եվ ինչի համար է դա ևս կարևոր, որովհետև իրավական հիմքերը՝ Ղարաբաղի անկախացման, անկախության, անխոցելի են։ Անխոցելի են, որովհետև այն ժամանակ գործող օրենքի վրա են հիմնված»։