ՊՆ-ն Խաչատուրովին զրկո՞ւմ է յուղոտ բիզնեսից. ՀԺ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերը գրում է.

«ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պետության կարիքների համար հայտարարվող գնումների գործընթացում որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու: Համենայնդեպս, գործընթացը մեկնարկել է:

Բանն այն է, որ ՊՆ-ի հայտարարած մրցույթներին տնտեսվարողները գրեթե անխոչընդոտ կարողանում էին մասնակցել, սակայն, երբ գալիս էր պահանջվող ապրանքի բնութագրին համապատասխան տվյալներ ներկայացնելը, քաոսը սկսվում էր: ՊՆ-ն, օրինակ, եթե ցանկանում էր գնել բժշկական պարագաներ, գնման առարկայի տեխնիկական բնութագիրն այնպես էր կազմում, որ դրան համապատասխան ապրանք կարող է ներկայացնել միայն մեկ կամ լավագույն դեպքում երկու ընկերություն: Տեխնիկական բնութագրում գրում էին նույնիսկ տվյալ ապրանքն արտադրող ընկերության անունը:

Վերջերս մենք գրել էին, որ գնումների բողոքարկման խորհուրդը մերժել էր ՊՆ-ի առաջարկը՝ «Լեյկոալեքս» և «Խաչփար» ՍՊԸ-ներին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու առաջարկը: Խնդիրն այն էր, որ ՊՆ-ն «Խաչփար» ընկերության կողմից գնման գործընթացի ժամանակ ներկայացրած ապրանքի տեխնիկական բնութագիրը համարել էր կեղծ, մինչդեռ ընկերությունը գրել էր այն, ինչ կար իրենց առաջարկած ապրանքի բնութագրում: Այդ մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ինտերմեդ» ՍՊԸ-ն և 5 անգամ թանկ ապրանք էր գնվել, քանի որ «Խաչպար» ընկերությունը չէր կարողացել մասնակցել մրցույթին, իսկ վերջիններս առաջարկած ապրանքներն արժեցել էին մոտ 5 միլիոն դրամ: Արդյունքում ՊՆ-ն 15 միլիոն դրամի ավելի էր վճարել: «Լեյկոալեքս» ընկերությունը գնման մեկ այլ գործընթացից էր նույն պատրվակով դուրս մնացել: «Լեյկոալեքս» ընկերության փոխարեն այդ մրցույթում հաղթող է ճանաչվել նույն «Ինտերմեդ» ՍՊԸ-ն և ՊՆ-ին 100 միլիոն դրամի մատակարարում էր արել, մինչդեռ «Լեյկոալեքս»-ը ներկայացրել էր մոտ 35 միլիոն դրամի գնային առաջարկ: Այս դեպքում էլ ՊՆ-ն 65 միլիոն դրամով ավելի թանկ գնում էր կատարել:

«Խաչփար» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Բալասանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին մեկ ամսում որոշակի դրական տեղաշարժեր է նկատում ՊՆ-ի կողմից գնման գործընթաց կազմակերպելու հարցում: «Կոնկրետ ֆիրմաներին ուղղորդված տեխնիկական բնութագրեր են գրում, որով սահմանափակում են մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեցող այլ մասնակիցներին, խտրական պայմաններ են ստեղծում: Դրական երևույթը, ասեմ ինչում եմ նկատում: Մի քանի օր առաջ զանգահարել էին տարբեր մատակարարների և հրավիրել էին ՊՆ քննարկումների՝ եկող տարվա մրցույթի համար կարաթելերի տեխնիկական բնութագրերի կազմման վերաբերյալ»,- ասաց Սմբատ Բալասանյանը՝ նշելով, որ ՊՆ-ում լսել են իրենց կարծիքներն ու առաջարկները:

Մեր զրուցակցի խոսքով՝ ՊՆ-ն, երբ գնումների բողոքարկման խորհրդում պարտվել էր, որոշել էր տեխնիկական բնութագրում կոսմետիկ փոփոխություն կատարել: Օրինակ՝ բնութագրի միջից «Ջոնսոն» ապրանքանիշի անունը հանել էին, սակայն տեխնիկական բնութագիրը նույն ձևով թողել էին: «Մենք ասացինք, որ անունը հանելով՝ էությունը թողել եք նույնը: Իրենց խնդրանքով մենք աշխատել ենք իրենց առաջարկների վրա, ներկայացրել ենք մեր կոնկրետ առաջարկները, թե ինչ փոփոխությունների ենթարկել, որ խտրականություն չլինի»,- ասաց Սմբատ Բալասանյանը՝ նշելով, որ մեծ հույս չունի ՊՆ-ի ձեռնարկած գործընթացից, սակայն իրենք չեն կարող առաջարկներ չանել:

«ՊՆ-ի իներցիոն բնավորությունը հաշվի առնելով ակնկալիքներս մեծ չեն, բայց հաշվի առնելով, որ վերջին դեպքերը մեծ հնչեղություն են ունեցել մամուլում և մասնագիտական շրջանակներում, կարծում եմ՝ սառույցը շարժվում է: Մենք ուզում ենք, որ եթե կա օրենք, թող ընդհանուր լինի բոլորի համար»,- ընդգծեց Սմբատ Բալասանյանը:

Նշենք, որ եթե ՊՆ-ն իսկապես փոփոխություն կատարի տեխնիկական բնութագրերում, այսինքն՝ այն համապատասխանի օրենքի պահանջներին, ապա գնման գործընթացին ավելի շատ մասնակիցներ կարող են մասնակցել, և գնային ամենացածր առաջարկ անողը կհաղթի: Այդ դեպքում հովանավորչությունը կարող է վերանալ:

Ավելի վաղ գրել էինք, որ որոշ տեղեկություններով՝ «Ինտերմեդ» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ազդեցության տակ: Մամուլի հրապարակումների համաձայն էլ՝ Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ, ավելին, վերջինիս ընտանիքի բիզնեսը սպասարկող, դե ֆակտո հենց Խաչատուրովին պատկանող հաշվապահական ընկերությունն էլ վերահսկել է ՊՆ բոլոր մատակարարներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: