Բազմամարդ համերգ է Դիլիջանում՝ կարանտինի կանոնների խախտումով

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Ընդամենը երեկ Հայաստանում դադարեցվեց արտակարգ դրությունը և հայտարարվեց կարանտին։ Հայաստանցիների կյանքում շատ բան չի փոխվել՝ հակահամաճարակային կանոններն ու պահանջները գրեթե նույնն են, ինչ նախորդ ամիսներին։

Բազմամարդ միջոցառումներն արտակարգ դրության օրերին արգելված էին։ Կարանտինի նոր կանոններով հանրային միջոցառումները թույլատրելի են 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ, դիմակ դնելու պարտադիր պահաջը չի գործի օրինակ՝ հանգստյան գոտիներում, սարերում կամ անտառներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների և նման բնույթի այլ միջոցառումների ժամանակ։

Կարանտինի կանոնների ակնհայտ խախտմամբ բազմամարդ համերգ է ընթանում Դիլիջանի քաղաքային այգում։ Հրապարակային դարձած տեսանյութերից երևում է, որ Yerevan Music Night 2020-ի մասնակիցների թիվն ակնհայտորեն գերազանցում է 60-ը, ներկա քաղաքացիներից շատերը չեն կրում պաշտպանիչ դիմակներ, չեն պահպանում սոցիալական հեռավորությունը։ Իսկ այդ նույն պահին մայրաքաղաք Երևանի փողոցներում խիստ հսկողությունը շարունակվում է։ Եթե անգամ քաղաքացին փողոցում միայնակ է կամ կուտակումներ չկան, միևնույնն է, ոստիկանները տուգանում են։ KAMI Music Club-ի պատրաստած այս համերգն անցկացվում է Դիլիջանի քաղաքային զբոսայգում՝ պետական մարմինների՝ քաղաքապետարանի, ոստիկանության աչքի առաջ։ Երգելու են հրավիրված Արամ MP3-ը, Գարիկը և Սոնան, Սրբուկը, Kami Friends Project-ը։ Տոմսի արժեքը 1000 դրամ է։

Ինչպես գովազդային հայտարարությունում է նշվում․ «Փառատոնային տոնական տրամադրությունը ապահովելու է Eventtoura / Էվենտտուրա-ն՝ իր «Երևանի Գինու Օրերի» յուրօրինակ ոճով»։ Համերգի մասին հայտարարվել է վաղօրոք, գովազդային արշավ է տարվել մասնակիցներ ներգրավելու նպատակով, Երևանից Դիլիջան իրականացվել է մասնակիցների փոխադրում։ Փաստացի ստացվել է այնպես, որ կարանտինի հայտարարումից հետո պետական մարմինները չեն փորձել վերահսկել հանրային միջոցառման անցկացումը, որն անցնում է կարանտինի կանոնների խախտմամբ։ Չափազանց լավ է, որ կորոնավիրուսային ճգնաժամը, այդ թվում՝ հոգեբանական, փորձ է արվում հաղթահարել բարձր տրամադրություն հաղորդելով մարդկանց, սակայն հասկանալի չէ սկզբունքը, որով առաջնորդվում է պետությունը՝ թույլատրել բազմամարդ համերգի անցկացումը կարանտինի կանոնների չպահպանմամբ, ու միաժամանակ՝ շարունակել դիմակ չդնելու տուգանքի կիրառումը բացօթյա տարածքներում։ Հարցի առնչությամբ Factor.am-ը մեկնաբանություն է խնդրել Կառավարության և Ոստիկանության մամուլի ծառայություններից։

Պատասխաններ ստանալուն պես դրանք ևս կհրապարակվեն։