Քննարկվել է Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման ճանապարհի հիմնանորոգման ընթացքը

Լուրեր

11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ճանապարհային ոլորտի այլ պատասխանատուներ հանդիպել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման ավտոճանապարհը հիմնանորոգող կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության աշխատանքային խմբի ղեկավարի հետ։

Հանդիպման նպատակն էր քննարկել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքը, անդրադառնալ այն տեղամասերին, որտեղ շինարարության պրոցեսում որոշակի հարցեր են ի հայտ եկել, և արձանագրել դրանց լուծման օպտիմալ տարբերակները։

Հատկապես քննարկվել են Օձունի տրանսպորտային հանգույցի փոփոխված նախագծի հետ կապված հարցեր։ Նկատենք, որ Օձունի խաչմերուկում երթևեկության բարելավման նպատակով կատարվում են նախագծային փոփոխություններ, տրվում են որոշակի լուծումներ։

Առանձին անդրադարձ է կատարվել Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվելիք լրացուցիչ ծավալներին։ Մասնավորապես, ի սկզբանե ծրագրում ներառված չէր, սակայն հետագայում ավելացել է Ալավերդու երկու կամուրջների հիմնանորոգումը, Ալավերդու որոշ մասերում նախատեսվում է նախագծել լուսավորության նոր համակարգ, Հաղպատ-Շնող տեղամասում 5.8 կմ նոր ջրագիծ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել և այլն։

Կապալառուների հետ հանդիպման ժամանակ կարևորվել է շինարարության ընթացքում ճանապարհահատվածների սպասարկման հարցը։

Տիկին Ղալեչյանը շեշտել է, որ պետք է մոբիլիզացվեն ամբողջ ռեսուրսները. և՛ շինարարների, և՛ տեխհսկողի կողմից բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը բարձր որակով ապահովելու ուղղությամբ։ Նա ծրագրում ընդգրկված բոլոր կողմերին կոչ է արել աշխատելիս և առաջացած խնդիրները լուծելիս սերտորեն համագործակցել։ Ըստ փոխնախարարի՝ բոլոր կողմերը պետք է պատասխանատու լինեն ընթացիկ հարցերին արագ լուծումներ տալու համար։