Պետք է ճիշտ փաթեթավորել, որ սխալ ընկալում չլինի․ Սոսի Թաթիկյանը՝ «աշխարհազոր» եզրույթի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայկական աշխարհազոր. պաշտպանություն, անվտանգություն և մարդու իրավունքներ» թեմայով այսօր կազմակերպված ընթացքում հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ներկայացրեց իր դիտարկումները «աշխարհազոր» եզրույթի վերաբերյալ:

«ՊՆ աշխարհազորի առաջարկած մոդելի համաձայն՝ քաղաքացիական հասարակությունը պետք է պատրաստ լինի հնարավոր լայնամասշտաբ պատերազմի՝ տիրապետի զենքին, իմանա ուղղությունները և այլն: «Աշխարհազոր» բառը անգլերեն թարգմանված բառացի նշանակում է «օժանդակ ուժ». այդ մոդելը աշխարհի շատ երկրներում կա, սակայն համաձայն եմ ՀՀ պաշտպանության փոխնախարարի հետ, որ իրենք որոշակի մոդել չեն վերցրել: Շվեյցարական մոդելը այլ բան է, այն ռեզերվ է՝ պահեստազոր: Պահեստազորում մինչև 50-55 տարեկաններ են, իսկ աշխարհազորը նաև ավելի մեծ տարիքի մարդկանց է վերաբերում… Եթե 55-70 տարեկան մարդիկ ի վիճակի են նպաստել հայրենիքի պաշտպանությանը և ունեն որոշակի ռազմական պատրաստվածություն ու փորձ, կարող են աշխարհազորի մաս կազմել»,- նշեց Սոսի Թաթիկյանը։

Նա հավելեց, որ հնարավոր է՝ նախկին զինվորական կանայք էլ, անհրաժեշտության դեպքում, ցանկություն հայտնեն մասնակցել հայրենիքի պաշտպանությանը:

Սոսի Թաթիկյանի կարծիքով՝ «աշխարհազոր» եզրույթը մի քիչ շփոթեցնող է: Ասում է՝ իրականում քաղաքացիական պաշտպանության մասին է խոսքը, և պետք է ճիշտ «փաթեթավորել», որ սխալ ընկալում չլինի, այդ թվում՝ միջազգային հանրության կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում: