Պետություն-մասնավոր հատվածի համագործակցությամբ կայացել է Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի իրագործման պլանավորման աշխատաժողով

Լուրեր

11.11.2026 | 20:40
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված արդյունավետ և հետևողական քաղաքականության մշակման նպատակով, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ, Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության, շահագրգիռ այլ գերատեսչությունների և կազմակերպությունների, ոլորտի փորձագետների, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մասնակցությամբ և ջանքերով մշակվել  ու հաստատվել է Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը:

«Մեծապես կարևորելով ոլորտի զարգացմամբ հետաքրքրված գերատեսչությունների և մասնագետների ներգրավվածության շարունակականության ապահովումը նշված ծրագրի իրականացման բոլոր փուլերում, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող բարեփոխումների միասնական քաղաքականության կիրառման և ակնկալվող արդյունքների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սեպտեմբերի 9-ին կազմակերպել է առցանց աշխատանքային հանդիպում։ Աշխատաժողովին մասնակցել են պետական և մասնավոր հատվածի ավելի քան 70 ներկայացուցիչներ, ովքեր անմիջականորեն ներգրավված են գործընթացում։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին  և մաղթել արդյունավետ աշխատանք։ Իր խոսքում գործընթացը կարևորել և շարունակական համագործակցության պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան։ Աշխատաժողովի մասնակիցները շեշտել են հաստատված ծրագրի մշակման և իրագործման կարևորությունը ոլորտում շոշափելի արդյունքներ գրանցելու տեսանկյունից։

Աշխատաժողովի շրջանակներում ներկայացնելով Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի առանցքային դրույթները՝ փորձագետներ Ելենա Խաչվանքյանն ու Նարեկ Շարաֆյանն անդրադարձել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերին։ Ծավալված կառուցողական քննարկման արդյունքում, ծրագրի իրագործման նպատակով, ձևավորվել են համապատասխան աշխատանքային խմբեր հետևյալ ուղղություններով․

  • Պետական պարտատոմսեր և դրամական շուկա
  • Ենթակառուցվածքային ծրագրեր, պետական մասնակցությամբ ընկերություններ, համայնքային թողարկումներ
  • Պետական աջակցություն մասնավորներին․ կորպորատիվ կառավարման կանոնագիրք
  • Հաղորդակցություն, տեղեկատվության հասանելիություն, խթանում
  • Ենթակառուցվածք, այդ թվում՝ քրաուդֆանդինգ և նոր տեխնոլոգիաներ
  • Օրենսդրական և կարգավորման համակարգ

Այսպիսով, անցում կատարվեց Կապիտալ շուկայի զարգացման ծրագրի իրագործման փուլ, որը բարդ և աշխատատար, միևնույն ժամանակ հույժ կարևոր գործընթաց է և որին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հետամուտ է լինելու»,- ասված է հաղորդագրությունում: