Հեղափոխությունից հետո քայլեր արվել են․ Մոսկվան ու Մինսկը Բաքվին լուրջ ռազմական մատակարարումներ չեն անում․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ

– Պարո՛ն Խուրշուդյան, սկսենք տարածաշրջանային զարգացումներից։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օրերս ասել է, մեջբերեմ՝ «Ցավոք, ստիպված եմ շեշտել, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրադրությունն աչքի է ընկնում բարձր կոնֆլիկտայնությամբ: Վերջերս տարածաշրջանում շահերի հակասության աճ է նկատվում, ինչը, մեր գնահատմամբ, որոշ պետությունների հավակնությունների ընդլայնման հետևանք է»: Խոսքը, ըստ ամենայնի, այս դեպքում Թուրքիայի մասին է։ Ի՞նչ կասեք այս մասին, որքա՞ն հեռու կարող են գնալ տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու՝ Անկարայի նկրտումները։

– Այդ նկրտումները, ամեն դեպքում, պարբերաբար զսպվում են՝ տարբեր ուժերի կողմից հակազդվելու արդյունքում։ Ինչքան ուժեղանում են այդ նկրտումները, նեոօսմանիզմի գաղափարները ինչքան ավելի տեսանելի են դառնում, քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ Էրդողանը, այդքան հարևան պետություններն ավելի խորն են մտածում համագործակցության մասին այդ նկրտումների դեմ։ Ընդ որում՝ դա տարածվում է ոչ միայն անմիջական հարևանների վրա, օրինակ՝ Հայաստան, Հունաստան, Կիպրոս, ինչպես տեսնում ենք՝ արդեն համագործակցություն կա այս երեք երկրների միջև, բայց նաև հեռավոր երկրների վրա։ Օրինակ՝ Ֆրանսիայի պես երկիրը, որը շատ հեռու է գտնվում, ՆԱՏՕ-ի մեջ լինելով Հունաստանի և Թուրքիայի նման․․․ ամեն դեպքում, ՆԱՏՕ-ի ներսում բաժանարար գծեր են ձևավորվում, և դա դուր չի գալիս ՆԱՏՕ-ի երկրներին։ Տեսեք, օրերս Վրաստանում մեկնարկած «Վստահելի գործընկեր» զորավարժություններին, որին բավական մեծ թվով զինվորականներ են մասնակցում, Թուրքիան այնտեղ չկա, որքան էլ դա տարօրինակ է, չէ՞։ ՆԱՏՕ-ի զորավարժություններն են Վրաստանի մասնակցությամբ, բայց չկա Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի միակ տարածաշրջանային երկիրն է։ Այսինքն՝ Թուրքիային մեկուսացնում են նաև ՆԱՏՕ-ի ներսում, Էրդողանը դա չի կարող չհասկանալ, և դա զսպող հանգամանք է դառնում։ Էրդողանն ուղղակի ֆիզիկապես չի կարողանալու բոլոր ուղղություններով ռազմական նկրտումներ ցուցաբերել։ Էլ չեմ խոսում կովկասյան տարածաշրջանի մասին, որտեղ ինչքան մեծ են Թուրքիայի հավակնությունները նեոօսմանիզմի մասով, այնքան ավելի վտանգ կզգա Ռուսաստանը՝ իր շահերը պաշտպանելու տեսակետից։ Եվ նաև վերջին շրջանում Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումները ես կապում եմ ոչ թե Ադրբեջանին ինչ-որ մեսիջ ուղարկելու հետ, այլ հենց Թուրքիային։ Այսինքն՝ այնպես չէ, որ Ռուսաստանը հայերին շատ սիրելուց կուզենա զսպել Թուրքիային, այլև ինքը հասկանում է,  որ եթե հանկարծ Թուրքիային հաջողվի Հարավային Կովկասում իր ոտքը ամրապնդել, հաջորդ քայլը լինելու է Հյուսիսային Կովկասը։ Եվ մենք պետք է չթերագնահատենք ՌԴ-ի նման շահերը, երբ մեր հաշվարկներն ենք անում երկրների հետ հարաբերությունների և համագործակցության ժամանակ։

– Անկարան միշտ Արցախի հարցում միջնորդի դեր ստանձնելու հավակնություններ է ունեցել, հիմա արդեն ավելի ու ավելի բացահայտ է այդ մասին խոսում։ Թուրքիայի պաշտպանության նախարարն է հայտարարել, որ իրենք արդեն արցախյան հակամարտության կարգավորման մաս են։ Դուք էլ նշեցիք, որ Էրդողանը չի կարող բոլոր ճակատներով հակամարտության գնալ։ Այսինքն՝ սրանք շարունակում են հայտարարություննե՞ր մնալ, թե՞ Թուրքիան կարող է ԵԱՀԿ-ում ինչ-որ քայլերի դիմել՝ միջնորդական առաքելության հասնելու համար։

– Ես կարծում եմ՝ ԵԱՀԿ-ում որևէ ռեալ գործողություն չի կարող անել Թուրքիան, որովհետև ինքն արդեն արժեզրկվել, հեղինակազրկվել է։ Բոլոր այն կառույցներում, որոնք շահագրգռված են անվտանգության և կայունության հաստատմամբ, Անկարան այնտեղ վարկաբեկվել է, որովհետև ինքը լրիվ հակառակ քայլերն է անում՝ անվտանգությունն ու կայունությունը խաթարելու ուղղությամբ։ Այդ իմաստով, առավելագույնը, ինչ կարող է անել տարածաշրջանում, պրոքսի-ազդեցություններն են, եթե ոչ պրոքսի-պատերազմներին մասնակցությունը, ինչպես հիմա տեսնում ենք։ Նույնիսկ ոչ թե թուրք քաղաքացիական անձանց է ուղարկում Ադրբեջան՝ զինվելու և որպես կամավորական պայքարելու, ասենք, Արցախի և Հայաստանի դեմ, այլ Սիրիայի՝ իր ազդեցության տակ գտնվող Աֆրինի արաբներին։ Բայց այստեղ էլ մենք բավականին լծակներ ունենք՝ նման գործընթացները կանխելու և չեզոքացնելու ուղղությամբ, որովհետև այդ մարդիկ իսլամական ծայրահեղական գաղափարներ կրող մարդիկ են, և եթե իրենց տեղեկացվի, թե ինչ հարաբերություններն ունի Իսրայելն Ադրբեջանի հետ՝ արտաքին քաղաքական, տնտեսական, նաև անվտանգության տեսակետից, կարծում եմ՝ իրենց մոտ կպակասի այդ համոզմունքը, ոգևորությունը։ Այս առումով մենք շատ անելիք ունենք, մանավանդ՝ Սիրիայում այդ հնարավորությունները կան։

– Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության մասին է նաև խոսել պաշտպանության նախարարը։ Այդ համագործակցության խորացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։ Դուք անդրադարձաք Հայաստանին մատակարարվող սպառազինության մասին՝ նշելով, որ հայերի հանդեպ մեծ սիրո արդյունքում չէ, որ մեզ զինում են։

– Ամենակարևորը, որ Ռուսաստանը հասկանա, որ Հայաստանն ինքնուրույն է իր քայլերի մեջ, և որ Հայաստանն ունի այլընտրանք Ռուսաստանի աջակցությանը։ Որքան ուժեղ լինի հայկական բանակը, որքան ինքնաբավ լինի Հայաստանը իր անվտանգությունն ապահովելու տեսակետից, որքան բազմավեկտոր լինեն նաև Հայաստանի անվտանգային կապերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի համագործակցությունը և այլն, այնքան ավելի ինքնուրույն մենք կարող ենք հարաբերվել Ռուսաստանի հետ և միայն այդ դեպքում է հնարավոր խորացնել մեր ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական համագործակցությունը։ Դրա կարևորագույն բաղադրիչը պետք է լինի Ռուսաստանի կողմից ձեռնպահ մնալը որևէ ռազմական մատակարարումներից մեր թշնամիներին ու հակառակորդներին։ Մեզ դրանից ավելի ռազմաքաղաքական համագործակցություն պետք չի։ Իսկ այսօր, ցավոք, Ռուսաստանն ասում է՝ «Հայաստանը մեր գրպանում է անվտանգության տեսակետից», և թող չհոխորտա, երբ մենք աջ ու ձախ բոլորին զենք ենք վաճառում, մեկ է՝ մենք ենք իրեն պաշտպանելու։ Այսպիսի համագործակցություն Ռուսաստանի հետ մեզ պետք չէ։

– Այդ դեպքում՝ Երևանի քայլերը որո՞նք պետք է լինեն, որպեսզի Ռուսաստանը դադարի այդպես մտածել կամ գործել։

– Բարեբախտաբար՝ հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունները որոշակի քայլեր արդեն այդ ուղղությամբ արել են՝ նաև շատ հարցերում իրենց ինքնուրույնությունը ցուցաբերելով։ Եվ, որքան տեսնում ենք, դա աշխատում է, որովհետև առնվազն երկու տարի է, որ Ռուսաստանը և նույնիսկ Բելառուսը Ադրբեջանին լուրջ ռազմական մատակարարումներ չեն իրականացնում։ Դա փաստ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան