Այստեղ ֆիզիկական, գույքային ու բարոյական վնասի մասին խոսք լինել չի կարող. Էրիկ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տուժող ճանաչված անձանց սույն դատավարությունում որպես տուժող չենք ճանաչում, ուստի վիճարկվում են նաև քննիչի կողմից կայացված որոշումները։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա ընդգծեց, որ դատավարության ընթացքում յուրաքանչյուր կայացված որոշում պետք է համապատասխանի պատճառաբանվածության, օրինականության և հիմնավորվածության չափանիշներին, մինչդեռ, տվյալ դեպքում քրեական գործի նյութերում կան բազմաթիվ անձանց վերաբերյալ կայացված որոշումներ՝ տուժող ճանաչելու մասին, որոնք պատճառաբանվածության մասով սնանկ են։

Ալեքսանյանի խոսքով՝ որոշումներն ուսումնասիրելու դեպքում կնկատենք, որ պատճառաբանական մասն ընդամենը բաղկացած է քրեական գործի հարուցման և միացման հանգամանքներով։

«Արդյո՞ք տվյալ պայմաններում միայն քրեական գործի հարուցման հանգամանքը, որն իրենից ներկայացնում է գործի համար, փաստական հանգամանքներ, վկայում են պատճառահետևանքային կապի մասին առ այն, որ սահմանադրական կարգի տապալման ենթադրյալ հանցագործության արդյունքում որևէ մեկը վնաս է ստացել։ Չունենք նման հանգամանք»,- ասաց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։