Շուկայում հայտնաբերվել է առողջության համար վտանգավոր հավի միս. արդյոք սա վարչապետի բնորոշմամբ՝ «շանտղություն» չէ

Լուրեր

07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական շուկայում հայտնաբերվել է  առողջության համար վտանգավոր հավի միս, որը  ազատ վաճառքի է դրված: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, բարձիթողի վիճակի պատասխանատուն Սննդի անվտանգության պետական ծառայությունն է:

Դեռևս ամիսներ առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր մանրամասն ուսումնասիրել, թե վաճառակետերում ինչ սնունդ են  մատուցում սպառողին, նա անգամ որակումներ էր հնչեցրել սննդի անվտանգության չափանիշներին  չհետևողների հասցեին. «Սննդի անվտանգության պետի փոփոխություն է եղել, որից պահանջվում է, որպեսզի հետևի, շանտղություն, ղալաթ կլինի, որ չհետևեն, թե մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»:

Ստացվում է, որ վարչապետի հորդորներին ոչ ոք չի հետևում: Եվ եթե համընդհանուր թանկացումների ֆոնին պիտի ուշադրության արժանանար արտադրանքի որակը, անցկացված ուսումնասիրությունները բոլորովին այլ պատկեր են ներկայացնում:

 «Կարող է ՍԱՊԾ-ն չի հասկանում, բայց Առողջապահության նախարարությունն էլ չի՞ հասկանում, որ՝  չի կարելի, ու առնվազն պետք է տեղ հասցնեն, որ չի կարելի ամեն օր մարդկանց տալ անտիբիոտիկներ ու ասել լավը չի: Տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավի սպառման ծավալները, գառան, խոզի, տավարի մսի  թանկացմանը զուգահեռ մեծացել են, մարդիկ հիմա ավելի շատ հավի միս են գնում, որն անհամեմատ ավելի էժան է»,- իր անհանգստությունը հայտնեց Բաբկեն Պիպոյանը:

«Հետք» պարբերականի բացահայտումները վաճառքի դրված 9 տեսակի հավի մսի վերաբերյալ  սննդամթերքի շուկայում վերահսկողության  բացակայության արդյունք են: Ըստ պարբերականի ուսումնասիրության՝ 9 տեսակի հավերից 5-ը ենթակա չեն օգտագործման, սակայն սպառողները բանից անտեղյակ, գնում և օգտագործում են վտանգավոր սնունդը: Բաբկեն Պիպոյանը նշեց, «Հետքի» հրապարկումից հետո շուկան իրենք էլ են ուսումնասիրել և արձանագրել՝ վտանգավոր թռչնամիսը դեռ վաճառակետերում է:

Factor.am-ի հետ զրույցում  քաղաքացիներն իրենց անհանգստությունն  արտահայտեցին շուկայում  տիրող  վիճակի շուրջ:

Մինչ Սննդի անվտանգության ծառայությունից մեզ պատասխանում են, որ բոլոր հրապարակումները կընդունվեն որպես ահազանգ և ուսումնասիրելուց հետո իրենք անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկեն, քաղաքացիները շարունակում են խանութներից գնել և օգտագործել վտանգավոր սնունդ:

 

Լիլիթ Շաբոյան