Ադրբեջանական մակնշմամբ կոնֆետներ նշված հասցեում չեն եղել. ՍԱՊԾ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Առավոտ» թերթն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ լրագրողն իր տան հարակից խանութից գնել է կոնֆետ, որի վրա եղել է ադրբեջանական ծագման մասին նշում: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:

Քանի որ հրապարակման մեջ նշված չէր, թե որ հասցեում գտնվող իրացման կետից է ձեռք բերվել նշված կոնֆետը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կապ է հաստատել լրագրողի հետ, ճշտել խանութի հասցեն և այցելել Երևանի Մառի 13/3 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Սամվել Ղարիբյանի խանութ: Այնտեղ իրացվել են հիմնականում տեղական արտադրության կոնֆետներ, ադրբեջանական կոնֆետ չի եղել:

Հարակից տարածքի վաճառակետերում նույնպես որևէ նման ապրանքատեսակ չի հայտնաբերվել: Հավելենք նաև, որ ՍԱՊԾ պետական սահմանային վերահսկողության շրջանակներում ադրբեջանական սննդամթերք չի ներմուծվում հանրապետություն:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է սպառողներին խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել նախ Ծառայության «Թեժ գծին»՝ 010 20 60 40 հեռախոսահամարով, որպեսզի հնարավոր լինի արագ արձագանքել և ապահովել ահազանգի հասցեականությունը: