Տրանսպորտային ռեֆորմը Երեւանի քաղաքային իշխանության ամենամեծ առաջնահերթությունն է, եւ այն վստահաբար կիրագործվի․ խոսնակ

Լուրեր

27.02.2026 | 01:53
«Նոան» խոշոր հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին» ու դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 00:53
«Ցրվենա Զվեզդան» դուրս մնաց Եվրոպա լիգայից․ Նաիր Թիկնիզյանը մասնակցեց խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.02.2026 | 23:21
Քնած նիստ. Բաքվում Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում քննարկման ժամանակ մասնակիցները նիրհում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.02.2026 | 23:20
Կինը պայքարում է վերադարձնելու իր դեմքը Ալբանիայի «արհեստական ​​բանականության նախարարից»
26.02.2026 | 23:14
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահը հրաժարական է տվել Էփշտեյնի հետ կապերի պատճառով
26.02.2026 | 23:09
Գերմանացի դատախազները պնդում են, որ Մերցին «Պինոկիո» անվանելը խոսքի ազատության դրսևորում է
26.02.2026 | 22:58
Զախարովան արձագանքել է AZAL-ի ինքնաթիռի վթարի վերաբերյալ Բայրամովի հայտարարություններին
26.02.2026 | 22:53
Հայաստանի վարչապետը և Լեհաստանի Սենատի նախագահը կարևորել են ԵՄ-ՀՀ գործընկերության խորացումը
26.02.2026 | 22:49
«Նոա» – «ԱԶ Ալկմար»․ մեկնարկային կազմերը հայտնի են
26.02.2026 | 22:47
Բյուրոկրատական, թե օրենսդրական խնդրի պատճառով. ինչու կալանավորը մահացավ. Դեպարտամենտի պարզաբանումը
26.02.2026 | 22:46
Արցախում էթնիկ զտում իրականացրած Ալիևը հայտարարել է, թե Խոջալուի դեպքերը «հայ ֆաշիստներ»-ի ձեռքի գործն է
26.02.2026 | 22:32
1 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին
26.02.2026 | 22:22
ԶՈՒ զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
26.02.2026 | 22:07
Փաշինյանը և Նավրոցկին քննարկել են հայ-լեհական համագործակցության զարգացումը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը ներկա գնման գործընթացքով պատվիրել է 100 փոքր տարողության ավտոբուսներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ֆեյսբուքը հիշեցնում է, որ ուղիղ մեկ տարի առաջ «Սանիթեք»-ը վերջնականապես հրաժարվեց սպասարկել քաղաքը: Սա աղբի ճգնաժամի վերջին էտապն էր, արդեն մի քանի շաբաթ անց ոտքի կանգնող ԵԱՍՄ-ն ամբողջովին իրավիճակը վերցրեց վերահսկողության տակ ու քաղաքը վերջնականապես ազատվեց աղբային մղձավանջից:

Այդ նույն օրերին ու դրանից առաջ՝ ամիսներ շարունակ, մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ, «Սանիթեք»-ի հետ ձեն-ձենի տված ամեն կերպ փորձում էին կասկածի տակ դնել քաղաքային իշխանության գործողությունները աղբահանության ռեֆորմի հարցում: Ահռելի մեդիապղպջակներ էին փչվում՝ կասկածի տակ դնելով աղբատար «կամազների» ձեռքբերման օրինականությունը, անհարկի բողոքարկումներ էին հրահրվում՝ շաբաթներով ետ գցելով պրոցեսը: Ի վերջո, աղբի խնդիրը լուծվեց, «Սանիթեք»-ը՝ իր լեցուն աղբամաններով հանդերձ արդեն հեռավոր անցյալում է, բայց մեր սիրելի գործընկերների վարքագիծը՝ իրենց իսկ սանձազերծած «աղբային պատերազմների» ժամանակ, վառ կմնա մեր սրտերում 

Հիմա մոտավորապես նման վիճակի մեջ ենք. քաղաքը ունի տրանսպորտային լուրջ խնդիր, եւ դրա լուծման ճանապարհին լրացուցիչ բարդություններ են ի հայտ գալիս՝ կապված գնման գործընթացի անկանխատեսելիության, կորոնավիրուսային համավարակի հետ եւ այլն: Եվ դրան գումարած, նույն մեր գործընկերները փորձում են մեդիապղպջակների միջոցով «փչացնել պատկերն» ու ի սկզբանե կասկածի տակ դնել տրանսպորտային ռեֆորմի արդյունավետուիթյունը:

Դրա հետ կապված կարճ ասեմ, որ քաղաքը պատվիրում է ոչ թե որեւէ մակնիշի մեքենա, այլ պատվիրում է պայմաններ, որոնց պետք է համապատասխանեն պոտենցիալ մատակարարաները: Եվ ներկա գնման գործընթացքով քաղաքը պատվիրել է 100 փոքր տարողության ԱՎՏՈԲՈՒՍ, որոնք պետք է ունենան, մասնավորապես

 ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ)
 սրահի այնպիսի բարձրություն, որ ուղեւորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել,
 վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն
 ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակ
 կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր
 ցածր հատակ
 հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն
 հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ, եւ այլն (մրցույթի բոլոր պայմաններին կարելի է ծանոթանալ Yerevan.am կայքում):

Այս մրցույթն արդեն ավարտվել է, մոտ օրերս գնահատող հանձնաժողովը եզրակացություն կտա, որին կհետեւի ավտոբուսների մատակարարման ընթացքը:

Այո, սա աննախադեպ գնում է, որովհետեւ շատ վաղուց համայնքն իր միջոցներով հանրային տրանսպորտի միջոցներ չի գնել: Փոքր ավտոբուսների ձեռքբերումը ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, որ քաղաքը հրաժարվում է մեծ ավտոբուսներից: Հակառակը՝ 12 մետրանոց ավտոբուսների համար առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի:

Տրանսպորտային ռեֆորմը Երեւանի քաղաքային իշխանության ամենամեծ առաջնահերթությունն է, եւ այն վստահաբար կիրագործվի:

Լուսանկարում՝ պայմանական մինի ավտոբուս: Մոտավորապես սրա նման 100 ավտոբուս է պատվիրվել»,- նշված է գրառման մեջ։