Կասկադում ոստիկաններին ծեծի ենթարկողները ֆուտբոլիստներ են․ մանրամասներ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Մամուլում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում է, որ Կասկադում մարդկանց խումբ է կուտակված, կան նաև մեծ թվով ոստիկանական ավտոմեքենաներ։

Ըստ մամուլի՝ Կասկադում անկարգություն է տեղի ունեցել, և չի բացառվում, որ ոստիկանության աշխատակիցների են ծեծի ենթարկել։

Դեպքի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ ոստիկանությունից, որտեղից Factor.am-ին փոխանցեցին, որ խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մեզ, սակայն, դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, համաձայն որոնց՝ վեճի մասնակիցները Ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են եղել, նրանցից ոմանց հավաքականի նոր կազմում չեն ընդգրկել։ Կասկադում նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել և վեճի են բռվել ոստիկանության աշխատակիցների հետ, պոկել են նրանցից մեկի ուսադիրները։

Մեր աղբյուրի համաձայն՝ ոստիկաններին ծեծի ենթարկողների թվում են Մալաքյան եղբայրները, որոնց գիշերը բերման են ենթարկել։ Խմբում են եղել նաև ֆուտբոլիստներ Սերոբ Գրիգորյանը, Արազ Օզբիլիսը և այլք։

Լիլիթ Շաբոյան