Երևանի կենդանաբանական այգին և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը կհամագործակցեն

Լուրեր

12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի կենդանաբանական այգու և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

«Փաստաթուղթը ստորագրել են Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը և NABU կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը։

Հուշագրի հիմքում դրվել են այն հիմնական ուղղությունները, որոնցով երկու կառույցները կընդլայնեն համագործակցության շրջանակը։ Նախանշվել են համատեղ էկոկրթական ծրագրերի իրականացումը, մասնագիտական վերապատրաստումները, վայրի կենդանիների, մասնավորապես, արագիլների փրկության ծրագրերի իրականացումը և այլն։

Վլադիմիր Սիմոնյանի խոսքով՝ նմանօրինակ գործակցությունները կնպաստեն կենդանաբանական այգու հիմնական առաքելության արդյունավետ իրագործմանը, ոլորտում նոր ու մրցունակ բնապահպանական ծրագրերի իրականացմանը։ Նա նշել է, որ ստորագրված հուշագիրը կձևավորի երկխոսության և փոխգործակցության նոր եզրեր։

Նարեկ Գրիգորյանը հույս է հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակը կընդլայնվի, համատեղ կիրականացվեն մի շարք միջոցառումներ։ Եվ այս փաստաթուղթը թույլ կտա փոքր ինչ նպաստել վայրի բնության բնականոն զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծմանը։

Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց և երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել անել հնարավորը հուշագրով նախանշված հիմնական նպատակների իրականացման համար։

Քննարկվել են նաև վայրի բնության հիմնական մարտահարվերներին, մարդ-վայրի բնություն կոնֆլիկտին և բնապահպանությանն առնչվող մի շարք այլ հարցեր»,- ասված է Կենդանաբանական այգու տարածած հաղորդագրությունում: