Շենքի փլատակների տակից 3-րդ քաղաքացուն մահացած են գտել․ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 15:01
Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող
16.11.2026 | 14:50
Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը
16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
16.11.2026 | 14:34
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի
16.11.2026 | 14:24
Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT
16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 14:08
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հանդես է եկել Եվրոպայի հավաքականի կազմում
16.11.2026 | 14:03
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել»․ ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը
16.11.2026 | 14:00
Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
Բոլորը

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 3 հասցեում գտնվող շենքում մասնակի փլուզումից հետո փլատակների տակից դուրս է բերվել 3-րդ քաղաքացին՝ մահացած վիճակում։ Այս մասին այսօր լագրողների հետ զրույցում տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Ցավակցում եմ մահացածի հարազատներին։ Նրա դին նոր տեղափոխեցին շտապօգնության մեքենայով։ Հեռախոսի համարն ունեինք, փրկարարները զանգ էին տալիս, բայց նա հեռախոսից բավականին հեռու էր։ Մեր ունեցած նախնական տեղեկություններով փլատակների տակ մնացած քաղաքացիներ այլևս չկան»,- նշեց նախարարը։

Վերջինիս խոսքով՝ շենքի առաջին, երկրորդ և երրորդ մուտքերն ամբողջովին ապահով են, իսկ 4-րդ մուտքի հետ կապված կասկածներ կան դեռևս։ Շենքի 5-րդ մուտքն ամբողջությամբ փլուզվել է։ Նշենք, որ փլատակների տակից դուրս բերված 2 քաղաքացիները գտնվում են հիվանդանոցում։ Շենքն ամբողջությամբ տարհանված է։

Մանրամասները՝ տեսանյութում։