Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Քաղաքականություն
24.08.2020 | 16:55Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ երկրի Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը»,- մասնավորապես նշված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: