Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կայցելի Բաքու, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Մոսկվա

Լուրեր

12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք-ադրբեջանական զորավարժություններից ու Ադրբեջան՝ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի ու այլ բարձրաստիճան զինվորականների այցից հետո, Բաքու է մեկնում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ադրբեջանի ՊՆ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով՝ օգոստոսի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սեյգեյ Շոյգուն աշխատանքային այցով կայցելի Բաքու»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուսաստանի պաշպանության նախարարը մասնակցելու է Ադրբեջանում անցկացվող Բանակային խաղերի «Ծովային գավաթի» բացման արարողությանը։

Նշենք, որ նախօրեին էլ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել էր Սերգեյ Շոյգուին։ Դավիթ Տոնոյանը Մոսկվայում էր «Միջազգային բանակային խաղեր» միջոցառման շրջանակներում։

Ի դեպ ՝ Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ կայցելի Մոսկվա։ Սա Բայրամովի երկրորդ արտասահմանյան այցը կլինի՝ ավելի վաղ նա Թուրքիա էր այցելել։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 26-ին Բայրամովը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ բրիֆինգի ընթացքում ասել էր, որ Սերգեյ Լավրովի հրավերով Բայրամովը պաշտոնական այց կկատարի Մոսկվա։

«Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև բանակցություններ կանցկացվեն, որի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Նաև նախատեսվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Կառավարությունում ու Դաշնային ժողովում»,- ասել է Զախարովան։

Էմմա Չոբանյան