Ոստիկանությունն առաջարկում է Լիդիանի պահնորդների լիցենզիան կասեցնել.ՀԲՃ

Լուրեր

12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Սույն թվականի հունիսի 30-ին Լիդիան ընկերությունը փոխեց տարածքի պահպանության ծառայություն իրականացնող ընկերությանը՝ վարձելով «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ին։ Այս նոր պահնորդների գործունեությունն Ամուլսարում անմիջապես սկսվեց բռնի ու սադրիչ գործունեություններով, շան երեք ձագերին ավտոմեքենայի անիվների տակ ոտնատակ անելով, զենքի բացահայտ ցուցադրությամբ, Ամուլսարի պահապանների նկատմամբ սպառնալիքներով։ Դա շարունակվեց արդեն օգոստոսի հայտնի դեպքերով, երբ նրանք հեռացրին պահապանների տնակները, սանձազերծեցին բռնություններ Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչների, նույնիսկ՝ ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ։ Լիդիան ընկերության պաշտոնական մեկնաբանությունները հաստատում էին, որ վարձված ընկերությունը գործել է Լիդիանի անմիջական վերահսկողության ու ցուցումների ներքո։

Նոր պահնորդական ընկերության կողմից ծառայությունն իրականացնելու ընթացքում օրենքի պահանջները չկատարելու հետ կապված բազմիցս բարձրացայնել են տեղացիները, իսկ Հայկական բնապահպանական ճակատը հուլիսի 17-ին դիմում էր ներկայացրել ոստիկանությանը՝ կապված ընկերության ներկայացուցիչների կողմից ֆիրմային տարբերանշաններ ու անուն-ազգանուն չկրելու հետ, ինչպես նաև խնդրել պարզաբանել, թե արդյո՞ք Ամուլսարում հայտնված համազգեստավոր անձինք պահնորդի որակավորում ունեն, թե ոչ։

Հիշեցնենք, որ ծառայության անցնելու առաջին իսկ օրվանից տեղացիների, Ամուլսարի պահապանների ու Ջերմուկի մայրուղով անցնող մարդկանց համար մեծ խնդիր էր Լիդիանի վարձկանների կողմից զենք կրելու հարցը։ Դեռևս հուլիսի 1-ին «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ տնօրեն Ա․ Դանիելյանը Թեհմինե Ենոքյանի հարցին պատասխանել էր, որ «ըստ իրավիճակի կորոշեն՝ զենք կրեն, թե ոչ»։

Պարզվում է, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն 2017թ․ սեպտեմբերի 25-ին իրեն տրամադրված ՄՊԳ 47 լիցենզիայով ընդհանրապես քաղաքացիական զենք ու փամփուշտներ պահելու ու օգտագործելու թույլտվություն չունի։ Այս մասին ոստիկանությունը հուլիս ամսին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին ի պատասխան իր հարցմանը։

Իսկ ահա Հայկական բնապահպանական ճակատի հարցմանը ոստիկանությունը պատասխանել է օգոստոսի 21-ին՝ տեղեկացնելով, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊ ընկերության կողմից հնարավոր խախտումներ թույլ տալու հանգամանքով ոստիկանությունում իրականացվել է վարչական վարույթ։ Թե ինչ խախտումներ է արձանագրել ոստիկանությունը, պատասխանում չկա, կարելի է միայն ենթադրել, որ դրանք կարող էին վերաբերել լիցենզիայի թույլտվության սահմաններից դուրս զենք կրելու, Պահնորդական ծառայության մասին օրենքի պահանջները չկատարելու, ոստիկանության ներկայացուցիչների պահանջները չկատարելու հետ։

Այդուհանդերձ, ոստիկանությունը հայտնում է, որ իրենց կատարած վարույթի արդյունքները ներկայացվել են ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը՝ առաջարկով, որ կասեցվի ընկերության լիցենզիայի գործունեությունը։ Լիցենզավորման հանձնաժողովի նիստի քննարկման արդյունքներով կայացվելիք եզրակացությունը կտեղադրվի azdarar.am ՀՀ հրապարակային ծանուցման պաշտոնական ինտերնետային կայքում»։