«Իշխանությունը դատապարտեց ոչ թե վատ Սամվելին, այլ լավ Սամվելին, որն ուզում էր ժողովրդի կողքին կանգնել»․ Վահան Բադասյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախյան պատերազմի վետերան, Արցախի պաշտպանության բանակի գումարտակի նախկին հրամանատար Վահան Բադասյանը Factor.am-ի հետ հարցազրույցում ասում է, որ Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Իգլայի» ու փողերի լվացման գործով 6 տարի ազատազրկելով՝ Հայաստանի արդարադատության համակարգը «կոխկրտեց մարդկային բոլոր նորմերը»։

«Նախ սխալ մեղադրանք էր ներկայացված Սամվել Բաբայանին, հետո տեսան՝ «Իգլան» չի կպնում, արդեն խոսեցին փողերի լվացումից»,- ասաց Բադասյանը։

Ըստ նրա՝ Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է՝ անկախ նրանից, ինքն իրեն քաղբանտարկյալ համարում է, թե ոչ, քանի որ Բաբայանին ձերբակալելով՝ իշխանությունը միանգամից թևաթափ արեց ՕՐՕ դաշինքի անդամներին ու համակիրներին։

«Ես Սամվել Բաբայանի հետ ունեցել եմ շատ լավ հարբերություն մինչև 1993 թվականը, հետո շատ վատ հարաբերություն մինչև 98 թվականը, հետո՝ չեզոք, որովհետև ինքն արդեն դատված ու նստած էր, բայց հետո անձամբ ինքը զանգեց, մենք հանդիպեցինք անցած տարի ընտրություններից առաջ։ Մենք խոսեցինք, և ես տեսա այն նույն Սամվել Բաբայանին, ինչպիսին ինքը կար մինչև 91-92 թվականը։ Գոնե ես գտնում եմ, որ իրենք դատապարտեցին ոչ թե վատ Սամվելին, որը վատ կողմեր ուներ իր պաշտոնավարման տարիներին, այլ բռնադատեցին լավ Սամվելին, երբ որոշեց փոխվել ու ուզում էր կանգնել ժողովրդի կողքին»,- ասաց Վահան Բադասյանը։

Արցախի բանակի գումարտակի նախկին հրամանատարը, անդրադառնալով պաշտպանության խնդրին, նշեց, որ հաղթանակի համար զինվորին անհրաժեշտ է համընդհանուր արդարության զգացումը, որը, ի տարբերություն Արցախյան պատերազմի տարիների, այսօր չկա։

«Այն ժամանակ մենք մարտը շահել ենք ու տարածքներ ենք ազատագրել ոչ թե զինատեսակների կամ մարդկային ուժի շնորհիվ, այլ մեզ մոտ առավել էր արդարության զգացումը, կազմակերպվածությունը, որը գալիս էր դրանից։ Եթե սով էր, բոլորի համար էր սով, եթե հաց կար, բոլորի համար էր հացը։ Եվ արդարությունն ու կազմակերպվածությունը մեզ բերեց հաղթանակ։ Արդարությունը շատ կարևոր գործոն է պաշտպանության համար։ Այսօր դրա մասին խոսելն անգամ ավելորդ է»,- նշեց Բադասյանը։

Մանրամասները դիտեք Վահան Բադասյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան