Մասշտաբային բողոքի երթ Բելառուսում․ իշխանությունները մայրաքաղաք են բերում հատուկ տեխնիկա

Լուրեր

11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
Բոլորը

Բելառուսական ընդդիմության աջակիցներն այսօր պատրաստվում են բողոքի երթ կազմակերպել մայրաքաղաք Մինսկում, որը կարող է դառնալ ամենամարդաշատը։

Իշխանություններն էլ ջրցան մեքենաներ, ցուցարարներին բերման ենթարկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցներ և հատուկ տեխնիկա են ուղարկել Մինսկի կենտրոն։ Գրում է DW-ն։

Կազմակերպիչներն առաջարկում են երթին միանալ նաև մեքենաներով, երկրի այլ շրջանների բնակիչներին հորդորում զուգահեռաբար հավաքներ անցկացնել իրենց բնակավայրերում։ Վեցերորդ անգամ Բելառուսի նախագահի պաշտոնը ստանձնած Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականից բացի, ցուցարարները պահանջում են նաև բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում և քրեական պատասխանատվություն խաղաղ ցուցարարների նկատմամբ խոշտանգումների ու սպանությունների մեղավորներին:

«Բելառուսական զինծառայողները չեն ցրի խաղաղ ցուցարարներին, եթե նույնիսկ նրանց հրամայեն դիմել այդ քայլին»,- համոզմունք է հայտնել նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան։

«Դա կլինի հանցագործություն, չէ՞ որ նրանք նույնպես Բելառուսի քաղաքացիներ են, բելառուսները չեն կարող ծեծել բելառուսներին: Ես ավելի քան վստահ եմ, որ և՛ բանակի, և՛ ոստիկանության մեծ մասը դա գիտակցում է»,- հավելել է Տիխանովսկայան։