Ինչու է Վլադիմիր Գասպարյանը սպառնում՝ պատասխանատվության ենթարկվելու փոխարեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Յոթ տարի՝ 2011-2018 թվականներին Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած և մի քանի քրեական գործերով անցնող Վլադիմիր Գասպարյանը, հեղափոխությունից 2 տարի անց ոչ միայն իր՝ նախկինում կատարած արարքների համար պատասխան չի տալիս, այլև սպառնում է Հայաստանի գործող իշխանություններին:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին սպառնալու աղմկահարույց միջադեպին հաջորդած արդեն երկրորդ հարցազրույցում նա զգուշացրել է իշխանություններին՝ այնպես չանեն, որ ինքը սկսի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում՝ իշխանությունը ճակատագրական խնդիրների կբախվի:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն 2019 թվականի սեպտեմբերի 18-ին մեղադրանք էր առաջադրել Վլադիմիր Գասպարյանին իշխանությունը չարաշահելու համար։ Նրա ռազմական ոստիկնապետ լինելու տարիներին երեք ռազմական ոստիկան հիմնական աշխատանքի փոխարեն կատարել են Սերժ Սարգսյանի եղբայրների Լյովա Սարգսյանիև Սաշիկ Սարգսյանի վարորդի ու թիկնապահների պարտականությունները։

Պետությանը պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս: Գասպարյանը, ըստ մեղադրանքի, 2011-2018 թվականներին զբաղեցնելով Ոստիկանության պետի պաշտոնը անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` Ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15 և 10 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող Ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Օրերս էլ Գասպարյանի դեմ նոր քրեական գործ հարուցվեց՝ արդեն հիշատակված «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3 -րդ մասի հատկանիշներով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։

Ինքը՝ Վլադիմիր Գասպարյանը, հերքում է լրագրողների աշխատանքը խոչընդոտելու փաստը՝ պնդելով, որ նրանք խախտել են իր՝ անձնական կյանքի անձեռմնխելիության իրավունքը: Միաժամանակ սպառնալիքներ է հնչեցնում ուղղված այն անձանց, ովքեր պահանջում են, որ Գասպարյանն ինչպես այս ենթադրյալ հանցագործության, այնպես էլ նախկինում արվածների համար պատասխան տա:

Իրեն ձեռնաշղթաներով տեսնելու ցանկություն հայտնողներին Գասպարյանը խոստանում է տանջել. «Այդ ձեռնաշղթաները շատ շուտով կհագցնեմ նրանց ձեռքերին, եթե շարունակեն իրենց այդպես պահել: Բայց ոչ նրան համար, որ նրանց ձեռբակալեմ, այլ նրա համար, որ իրենց շղթայված զգան»:

Հատկանշական է, որ հեղափոխությունից երկու տարի անց էլ ոչ միայն Գասպարյանը, այլև նրա մերձավորները պատասխանատվության չեն ենթարկվել 2018 ապրիլին իրենց կատարած գործողությունների համար՝ ցուցարարներին մահակներով ծեծի ենթարկելու գործին լծված տարբեր բանդաներ շարունակում են «չբացահայտված» մնալ:

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ ցուցարարներին ծեծի ենթարկածների թվում է նաև Վլադիմիր Գասպարյանի անվտանգության նախկին պետ Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի եղբայր Սարգիս Հակոբյանը, նրա ընկերը՝ Գագիկ Ազարյանը, Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ քրեական անցյալով հայտնի Գոռ Համբարձումյանը և այլք:

Իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ իշխանությունները պետք է լուրջ հետևություններ անեն: Ըստ նրա՝ հարուցված քրեական գործերը չպետք է մնան թղթերի վրա, որպեսզի արդյունքում նախկին ռեժիմի ներկայացուցիչները նման ակտիվություն չցուցաբերեն:

«Վլադիմիր Գասպարյանի միակ գործողությունը պետք է լինի այն, թե ինչպես է իր իրավունքները պաշտպանելու դատարանում», – կարծում է փաստաբան Նորայր Նորիկյանը և ընդգծում, որ Գասպարյանի արարքները չեն մոռացվել:

Հեղափոխությունից երկու տարի անց Վլադիմիր Գասպարյանի և Հանրապետական իշխանության ներկայացուցիչների ակտիվության ֆոնին հիշարժան են դառնում ոչ միայն նրանց անօրինականությունները, այլև գործող իշխանության խոսումները, որ նրանք օրենքի առաջ պատասխան են տալու:

Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն օրենքից խուսափողներին խոստանում էր գցել պատմության աղբամանը:

Փաստաբան Նորայր Նորիկյանից հետաքրքրվեցինք, թե ինչու Նիկոլ Փաշինյանի՝ երկու տարի առաջ արված այս հայտարարությունն իրականություն չի դառնում և տարբեր հանցագործություններում մեղադրվող նախկին պաշտոնյաները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվում, այլև սպառնում են իշխանությանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ Գասպարյանի հայտարարությունները, մասնավորապես՝ իրեն անցանկալի անձանց ձեռնաշղթաներ հագցնելու և տանջելու մասին հայտարարությունը, պետք է լուրջ ուշադրության արժանանա: Իրավապաշտպանը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանի օրոք Գասպարյանն աչքի է ընկել իր դաժանությամբ, ինչն այսօր չպետք է լինի:

«Իրավապահներից զատ անելիք ունի նաև քաղաքական իշխանությունը», – ասում է իրավապաշտպանը և նկատում՝ եթե իշխանությունները շարունակեն անգործությունը, ապա Գասպարյանի հայտարարությունները գործողություն կդառնան:

Թեմայի շուրջ Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից: Իշխանական մի քանի պատգամավորներ, սակայն, հրաժարվեցին խոսել նախկին ոստիկանապետի հայտարարությունների մասին՝ ընդգծելով, որ իրենց արժանապատվությունից ցածր են համարում Գասպարյանի ասածները մեկնաբանելը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան