Ձկնաբուծարանները շարունակում են սպառնալ Արարատյան դաշտին. ի՞նչ է անում կառավարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
11.12.2024 | 14:09
Սահմանազատման հաջորդ փուլը ո՞ր հատվածից է սկսվելու․ ԱԳՆ-ի արձագանքը
11.12.2024 | 14:00
Ինչ իրավիճակ է Գյումրիի շուկայում․ դժգոհ են, թե՛ առևտրականները, թե՛ գնորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 13:56
Բաքուն հայտնում է զինծառայողի մահվան մասին
11.12.2024 | 13:45
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է
11.12.2024 | 13:33
Մոսկվան անվտանգ ապաստան է ապահովել Ասադի համար․ ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայի նախկին նախագահին Հաագայի դատարանին հանձնելու մասին
Բոլորը

Վերջին 3 տարում Հայաստանից ձկնաբուծական արտադրանքի ծավալն ավելացել է եռակի: Սա նշանակում է, որ արագ տեմպերով զարգանում են ձկնաբուծարանները, որոնց մեծ մասը կենտրոնացած է Արարատի և Արմավիրի մարզերում: Այստեղ արտեզյան ավազանի ջրերի գերշահագործումը հանգեցրել է հողերի աղակալման և գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնալուն: Սակայն վերջին 1-2 տարում հորատանցքերի նկատմամբ հսկողության խստացումը որոշ չափով փոխում է իրավիճակը:

Պաշտոնական տվյալներով՝ 2016 թ-ին արտահանվել է շուրջ 2099տ ձուկ, 2019-ին՝ 6000տ ձուկ: Ավելի քան 5 անգամ ավելացել է նաև խավիարի արտահանումը՝ 2017թ-ի 70 տոննայից 2019-ին դառնալով 375 տ:

2017թ-ին գործել է 180 ձկնաբուծական  տնտեսություն, 2019-ին` 169, որոնցից 149-ը՝ Արարատի և Արմավիրի մարզերում: Ջրօգտագործման թույլտվությունները ձկնաբուծարաններին տրամադրում է Շրջակա միջավայրի կամ նախկին բնապահպանության նախարարությունը՝ նախարարի ստորագրությամբ: Անցած տասնամյակում նախարարներից ամենաշատ թույլտվություն տվել է Արամ Հարությունյանը՝ 205 հատ, Արամայիս Գրիգորյանը՝ 154, Արծվիկ Մինասյանը՝ 65, Էրիկ Գրիգորյանը՝ 89 հատ: Վերջին 2 տարում ջրօգտագործման թույլտվությունները հիմնականում գործող հորերի շահագործման ժամկետի երկարացում են եղել:

«Փաստեր ենք արձանագրում վերջին 1-1.5 տարում, որ միտում կա ջրի հորիզոնի բարձրացման: Դա նկատվում է նաև տնտեսվարողների մոտ, որ իրենց հորի ջրատվությունն ակնադիտական տեսակետից ևս ավելացել է: Չնչին տարբերություն նկատվում է, բայց երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի բալանսը կարգավորվի»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Աշոտ Գևորգյանը:

Ջրի ազգային ծրագրով հաստատվել էր Արարատյան դաշտում 1.1 մլրդ խմ ջրային ռեսուրսի օգտագործման հնարավորություն, սակայն 2013 թ-ին արդյունագործական նպատակով ջրառը հասել էր 1.7 մլրդ խմ: Եվ սա միայն տրված թույլտվությունների համաձայն: Մինչդեռ իրականում անօրինական ջրառը շատ ավելի մեծ թիվ էր կազմում: Դրա հետևանքով էլ արտեզյան ջրերի մակարդակի 9-15 մ անկում եղավ:

Այս ոլորտի խնդիրներն անցած տարի օգոստոսին ակտիվ քննարկվում էին կառավարությունում:

«Ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է, և պարզ է, որ դրա արդյունքում մենք նաև լուրջ խնդիրներ և ռիսկեր ենք ունեցել: Մենք մի ժամանակ հաշվարկել էինք, որ տարեկան 1 մլրդ դոլարի ջուր ենք սպառում, որպեսզի 150-200 մլն դոլարի ձուկ արտադրենք: Բայց մենք ունենք իրողություններ, և ընտրությունը հետևյալն է. կամ, ասենք, արտեզյան ավազանի վրա խաչ ենք քաշում, որը չենք կարող անել, կամ էլ ասում ենք՝ ձկնարդյունաբերության վրա ենք խաչ քաշում, որը կրկին չենք կարող անել, որովհետև երկու դեպքում էլ նշանակում է հարվածել տնտեսությանը: Դրա համար էլ մենք պետք է քայլ-քայլ գնանք, որպեսզի կարողանանք այս ռիսկերը և հնարավորությունները կառավարել և գալ հավասարակշռված լուծումների»,- նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առ այսօր պաշտոնական ստուգումներ իրականացվել են շուրջ 20 առավել ռիսկային տնտեսվարողների մոտ: Տեսչական մարմնի մասնագետը վստահեցնում է՝ անխնա շատ ջրակորուստներ բերել են փականային ռեժիմի և լիազոր մարմնի կողմից ենթարկվել կապարակնքման, ինչն իր հերթին կհանգեցնի ջրային հորիզոնի մակարդակի բարձրացման: Օրենքից դուրս գործող ընկերությունները տուգանվել են 200-300 հազարական դրամով:

Տուգանված ընկերությունների սեփականատերերի ցանկում հայտնի անձանց անուններ են: Օրինակ՝ «Գլոդեն ֆիշ-Կ» ընկերությունը, որ երկրորդ խոշոր ջրօգտագործողն է, մամուլում հրապարակված և չհերքված տվյալներով, պատկանում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: «Գամ ֆիշ» ՍՊԸ-ի սեփականատերը «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն է:«Էկոֆիշ թրեյդ» ընկերության հիմնադիրները Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանն են: Այսօր էլ մարզի բնակիչները պնդում են, որ նախկին ու ներկա պաշտոնյաների ձկնաբուծարանները շարունակում են անօրինական ջրառը:

Քննչական կոմիտեի հանձնարարությամբ ստուգվել էին նաև նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ փոխկապակցված երկու ընկերություններ՝ «Մխչյան ֆիշ» և «Մերի ֆիշ», որոնք, սակայն, տուգանքի ակտերը բողքարկել են դատարանում:

««Մխչյան ֆիշը» ունեցել է թույլտվություն, բայց մի ժամանակահատված է եղել, երբ թույլտվության ժամկետը սպառվել էր, նորը դեռ չէր ստացել, հաշվարկվել է թույլտվություն չունենալու դեպք, որի դեպքում կիրառվում է  300 հազար տուգանքը: «Մխչյան ֆիշը» բողոքարկել է տուգանքի ակտը, որը դեռևս դատական փուլում է»,- նշեց Ա. Գևորգյանը:

Եթե դատարանը որոշի, որ ակտերը ենթակա չեն չեղարկման, ապա այս ընկերությունները պետք է վճարեն նաև բնությանը հասցված վնասը՝ «Մխչյան ֆիշը» մոտ 650 մլն դրամ, «Մերի ֆիշը»՝ մոտ 64 մլն դրամ:

Անցած տարի ձկնաբուծարանները հայտնվել էին նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

«Մեկ քրեական գործ քննվեց Արարատի մարզի տարածքում տրված թույլտվությունների հետ կապված: Պարզվեց, որ ժամանակին բնապահպանության հայտնի նախարարը ապօրինի, առանց փորձաքննությունների կամայական թույլտվություններ էր տվել և քրեական գործով շուրջ 211 տնտեսվարողների մոտ պարզվեց, որ ապօրինի իրականացնում են այդ արտադրությունը»,- 1 տարի առաջ հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքը վերաբերում էր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, որը ձկնաբուծության նպատակով տասնյակից ավելի թույլտվություններ է տվել՝ չնայած 2008թ-ին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ապա 2013-ին նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականներով արգելվել էր Արարատյան դաշտում նոր խորքային հորերի շահագործումը: 2013թ-ին ստորերկրյա ջրային պաշարների գերշահագործման վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել, ապա՝ կարճվել: Նոր իշխանությունների օրոք քրեական գործը վերաբացվել է:

Անցել է մեկ տարի: Արամ Հարությունյանը հետախուզման մեջ է մետաղական հանքերը շահագործելու թույլտվություն տրամադրելու և դրա դիմաց խոշոր չափի կաշառք ստանալու գործով: Ջրօգտագործման թույլտվությունների քրեական գործի քննությունը չի ավարտվել: Այն շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ այժմ ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների վիճակը, լիազոր մարմնի կողմից ձկնաբուծարաններին տրված ջրօգտագործման թույլտվությունների պայմաններն ու դրանց պահանջների կատարումը: Աշխատանքային խմբի մասնագետներն արդեն մի շարք խախտումներ են հայտնաբերել և խոստանում են կարգազանց տնտեսվարողների անունները փաստերով հրապարակել արդյունքներն ամփոփելուց հետո՝ արտակարգ դրության ավարտից 40 օր անց:

«Մի շարք խախտումներ ենք արձանագրում տրված թույլտվությունների պահանջների խախտման և չպահպանման, նաև կան կապարակնիքներ չունենալու փաստեր, կա ջրածավալից ավել ջրատվության փաստի արձանագրում, նաև չեն պահպանվում ջրահեռացման մասով տրված թույլտվության չափերը»,- նշեց Ա.Գևորգյանը:

Արտեզյան ավազանի ջրերի խնայողության և ձկնաբուծական արտադրանքի ավելացման նպատակով 2017թ-ին ՄԱԿ-ի հետ Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսություններից մեկում դրվել են նորագույն տեխնոլոգիաներով հագեցված սարքավորումներ՝ հնարավորինս կրճատելով օգտագործվող ջրի քանակը և զուգահեռաբար նաև ավելացնելով ձկնաբուծական արտադրության ծավալները: 2019թ-ին կառավարության որոշմամբ սահմանվել են նորմեր՝ թառափազգի և իշխանազգի ձկնատեսակների համար, թե միավոր ջրում ինչքան պետք է աճեցվեն:

«Որոշակի ձկնաբուծական տնտեսություններ, հաշվի առնելով պիլոտային ձկնաբուծարանի փորձը, սկսել են նման մեխանիզմներ իրենք կիրառել»,- մեզ հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Տիգրան Ալեքսանյանը:

Պիլոտային ծրագիրն իրականացվել է «Բիգամա-Ֆրուտ» ընկերությունում: Ծրագրի շնորհիվ էականորեն նվազում է ջրառը: Ընկերության հիմնադիր տնօրեն Գալուստ Մարանդյանը հիմնականում գոհ է արդյունքներից. «Իհարկե, եթե այս տարածքում վայրկյանում 20 լ ծավալով ջուր օգտագործելով մենք պահում էինք մոտ 7-8 տոննա ձուկ, հիմա էդ նույն ծավալով ջրում պահումենք 35-40 տոննա ձուկ: Այս ծրագրի նպատակն է, որպեսզի մենք ջրի խնայության հետ մեկտեղ կարողանանք ձկան քանակը բարձրացնել»:

Սևան ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը համամիտ է, որ արտեզյան ջրերի մակարդակն այժմ բարձրանում է, և դա դրական է գնահատում, սակայն անթույլատրելի է համարում գյուղատնտեսական նշանակության տարածքները ձկնաբուծարանների վերածելը. «Գոյություն ունի 1991 թ-ին հաստատված Հայաստանի ռեգիոնալ զարգացման սխեմա, որը նաև պետական մրցանակ էր ստացել, և ոչ մի տեղ գրված չէ, որ Արարատյան դաշտը պետք է լինի ձկնաբուծարան: Ես դեմ եմ, որ Արարատյան դաշտավայրում բացի այգեգործությունից և խաղողագործությունից, ավանդական ծառերի տեսակներից մտնի շատ կասկածելի բիզնես, որ կոչվում է ձկնաբուծություն»:

Արարատյան դաշտի արտեզյան ջրերի տնտեսումը նպաստում է նաև Սևանից ջրառի ծավալների նվազեցմանը: Լճի մակարդակը յուրօրինակ ցուցիչ է Արարատյան ջրային պաշարների արդյունավետ օգտագործման առումով: Սուխուդյանի կարծիքով՝ նման տեմպերով ձկնաբուծության զարգացումը սպառնում է գյուղատնտեսությանը. «Ջուրը որոշակի քանակ ունի, որն արդեն օգտագործվում է ուրիշ նպատակներով: 20 տարի առաջ չկար ձկնաբուծություն, այդ ջուրն օգտագործվում էր խմելու համար, խաղողագործության, այգեգործության համար, բայց հիմա նոր ֆունկցիա է ավելացել և այդքանով կպակասի: Ջուրը չի ավելանում, և սուր վիճակ կլինի գյուղատնտեսության համար»:

Կառավարությունում այս խնդիրը, կարծես, գիտակցում են: Մեկ տարի առաջ վարչապետը խոսում էր կտրուկ միջոցների անհրաժեշտության մասին:

«Մենք մի X պահի պետք է շատ հստակ որոշում կայացնենք, իհարկե՝ ժամանակ տալով, որ այն ձկնաբուծական ընկերությունները, որ այդ չափանիշներին չեն համապատասխանում, ուղղակի պետք է փակվեն»,- նախազգուշացրել էր վարչապետը:

Սակայն, նկատենք, որ այս մեկ տարում ոչ թե որևէ ձկնաբուծարանի փակման հարց է դրվել, այլ անգամ մեկ հոր չի կոնսերվացվել:

Գայանե Խաչատրյան