«Այցելեք Արցախ ու կտեսնեք ազատ, անկախ ու ժողովրդավար պետություն». Էդուարդ Շարմազանովի ելույթը ՌԴ Պետական դումայում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի Պետական դումայի հրավերով դեկտեմբերի 4-ին մասնակցել է «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին եւ հանդես եկել ելույթով:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է.

Թմրամիջոցների եւ դրանց անօրինական շրջանառության խնդիրները մարտահրավեր են միջազգային հանրության համար: Այդ հանցագործությունը սերտ կապ ունի այլ մարտահրավերների՝ միջազգային ահաբեկչության ու փողերի անօրինական լվացման հետ: Հաշվի առնելով, որ թմրանյութերի անօրինական շրջանառությունը մարտահրավեր է այսօրվա աշխարհի համար՝ պետք է նշեմ, որ այն եւս անվտանգության մարտահրավեր է: Այս արատի դեմ պայքարը պահանջում է միասնական ու համակարգային պայքար:

Հայաստանի Հանրապետությունը կոչ է անում ավելի վճռական պայքար մղել այդ արատի դեմ եւ միասնական ռազմավարություն մշակել այդ մարտահրավերին դիմակայելու համար: Հայաստանը նման արդյունավետ փորձ ունի ՀԱՊԿ անդամ երկրների հետ, եւ այս համաժողովը կարող է նոր էջ ու հնարավորություն բացել ընդդեմ այդ մարտահրավերի:

Ափսոսանքով պետք է նշեմ, որ այսօր մենք հերթական անգամ ականատես եղանք Ադրբեջանի ներկայացուցիչների կեղծ եւ հակահայկական հռետորաբանությանը: Հայաստանին ու Արցախին անհարկի մեղադրելու փոխարեն չէր խանգարի ընթերցել միջազգային զեկույցներն Ադրբեջանի վերաբերյալ: Իսկ Արցախի մասին անհեթեթ ելույթների մասնակիցներին ու բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում այցելել Արցախ: Այցելեք ու կտեսնեք, որ Արցախի քաղաքացիները կառուցում են ժողովրդավարական, ազատ ու անկախ հանրապետություն:

Կոչ եմ անում բոլորիս միասնական ջանքերով պայքարել ահաբեկչության, ստի, ռասիզմի, նարկոթրաֆիքինգի եւ բոլոր միջազգային մարտահրավերների դեմ:

Եզրափակելով խոսքս՝ հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ առաջարկում եմ քննարկել «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» կազմակերպության հիմնման հարցը: