Սեֆիլյանի գործով անցնող Արթուր Մովսիսյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման. պաշտպանը պնդում է՝ որոշումը քաղաքական էր

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող Արթուր Մովսիսյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, նա ՀՀ իրավապահների պահանջով՝ 2016 թվականի նոյեմբերին կալանավորվել էր Մոսկվայում և 6 ամիս հետո միայն տեղափոխվել Երևան:

Factor.am-ի հետ զրույցում Արթուր Մովսիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը դատարանի որոշումը որակեց քաղաքական. «Արդարացման դատավճռից բացի, ցանկացած այլ դատավճիռ մենք բողոքարկելու էինք, մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ որոշումն իրավական հարթությունում չի կայացվել, Մովսիսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Նրա միջոցով, այս ակտի միջոցով, փորձ է արվում հիմնավորել այն շինծու մեղադրանքները, որոնք ներկայացված են Ժիրայր Սեֆիլյանին»:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով Արթուր Մովսիսյանն իր բնակարանում թաքցրել է հրազեն ու ռազմամթերք՝ այն փոխանցելով ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին:

Պաշտպան Արայիկ Պապիկյանը պնդում է՝ իր պաշտպանյալը ոչ միայն զենքերը չի տեսել ու չի իմացել, այլ նաև այդ ողջ ժամանակահատվածում գտնվել է ՌԴ-ում. «Նրան գրեթե նույն մեղադրանքն է առաջադրվել, ինչ որ մյուսներին՝ հեռուստաաշարտարակի զավթում, զորամաս զավթել, և դա այն դեպքում, երբ նա Հայաստանում 7-8 օր է եղել, եկել է ընտանիքին տեսակցելու և հետ գնալու»:

Պապիկյանը նաև նշեց՝ դատավճռի հրապարակումից հետո Արթուր Մովսիսյանը դատարանում գոչել է՝ մահ ռեժիմին. «Ինքը դրանով ուզում էր ասել, որ ինքը հենց սկզբից պահվել է որպես պատանդ, որպեսզի Սեֆիլյանի գործը հիմնավորեն: Մովսիսյանին կալանավորել են Ռուսաստանում, 7-8 ամիս պահել, հետո նոր բերել Հայաստան: Եթե նա Սեֆիլյանի գործի հետ կապ ուներ, ինչո՞ւ ավելի վաղ չէին բերում, կամ ինչո՞ւ իր գործն առանձին մտցրին դատարան, մյուս յոթինը՝ առանձին: Ամեն դեպքում դատավճիռն անպայման կբողոքարկենք»:

Լիլիթ Շաբոյան