Կրթությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ  աշխատանքի արդյունքը շատ ուշ է տեսանելի դառնում. ԿԳ նախարարությունը «Ոսկե հուշամեդալով» 2 ուսուցչի է պարգևատրել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի մանկավարժներ Հերիքնազ Կարապետյանն ու Վաչիկ Շահնազարյանը պարգևատրվել են նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»՝ մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած մեծ ավանդի, երկարամյա մանկավարժական գործունեության և անբասիր աշխատանքի համար:

Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով պարգևներ ստացած մանկավարժներին՝ Մ. Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել երկար տարիների նվիրված աշխատանքի համար. «Կրթությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ  աշխատանքի արդյունքը շատ ուշ է տեսանելի դառնում, միաժամանակ այստեղ չափման միավորը սերունդների հերթափոխն ու մուտքն է դեպի մեծ հասարակություն: Պետությունը միշտ չէ, որ կարող է լիարժեք գնահատել մանակավարժի աշխատանքը, որովհետև պահանջները միշտ աճում են և այդ վազքի մեջ մենք երբեմն չենք հասցնում արժանավորին ասել շնորհակալություն: Ես առանձնակի ուրախ եմ, որ այսօր այն հաճելի օրերից է, երբ պետք է ասեմ շնորհակալություն»,- նշել է Մանուկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նախարարությունը կարևորություն է տալիս ուսուցչի հանրային վարկանիշի բարձրացմանը:

Նշենք, որ ԿԳՆ բարձրագույն պարգևի արժանացած մանկավարժներից Հերիքնազ Կարապետյանը         հայոց լեզվի և գրականության ուսուցչոուհի է.այս տարի լրացել է նրա 70 ակյակը, իսկ Վաչիկ  Շահնազարյանը մաթեմատիկայի ուսուցիչ է, ով մանկավարժության ասպարեզում աշխատում է ավելի քան 40 տարի, որից 25-ը՝ Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում: